Երթևեկության փոփոխություն
ОБЩЕСТВОԵրթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով 2021 թվականի օգոստոսի 13-ին Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում՝ Տիգրան Մեծի պողոտայի և Հանրապետության հրապարակի հատման տեղամասում առկա չկարգավորվող հետիոտնային անցման հատվածում, կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Ճանապարհային ոստիկանությունից:
Փոփոխության արդյունքում վերոնշյալ չկարգավորվող հետիոտնային անցման հատվածում կտեղակայվի «հետիոտնային կանչ»-ի ռեժիմով աշխատող նոր սերնդի լուսացույցային օբյեկտ և այսուհետ տվյալ ճանապարհահատվածով տրանսպորտային միջոցների երթևեկության ու հետիոտնային անցումով հետիոտների տեղաշարժի հերթականությունը հետիոտների միջամտությամբ կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով:
1
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян
2
До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank
3
Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBank
4
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
5
При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт



