ՌԴ ՊՆ-ն հայտնել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հաղորդել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին:
«Վերջին մեկ օրվա ընթացքում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում: 2021 թվականի օգոստոսի 11-ին` ժամը 7.29-ին և 7.58-ին, ադրբեջանական զինուժը հարվածային տիպի քառաթիռների կիրառմամբ երկու հարված է հասցրել Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների դիրքերին: Տուժածներ չկան:
Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկել՝ իրավիճակի հետագա սրացում թույլ չտալու համար: Կատարվում է հետաքննություն», - ասված է նախարարության հաղորդագրության մեջ:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
От выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и...
4
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации
5
«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектам



