Ереван, 22.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Չորս պատճառ, որ Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմ չի սկսի. Դավիթ Բաբայան

ПОЛИТИКА

Tert.am-ը գրում է .

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը երեկ Բեռնում Ալիև -Սարգսյան մոտ 2 ժամ տևած (առանձին ձևաչափով նաև ` համանախագահների ու Անջեյ Կասպրշիկի) հանդիպումների արդյունքներով կարող է կանխատեսել, որ լայնամասշտաբ պատերազմ չի լինի:  Ինչը, սակայն, ըստ նրա չի նշանակում, որ Ադրբեջանը չի շարունակի սահմանային դիվերսիոն քաղաքականությունը:

«Պատերազմ չի լինի մի շարք պատճառներով, որպեսզի մենք ավելի ճիշտ պատկերացնենք` ինչու է Ադրբեջանը նման քայլերի դիմում, պետք է լավ հասկանանք այդ պետության հոգեբանության ապրելակերպը, արժեքները,  իրավիճակը ներսում»,-հայտարարեց Դավիթ Բաբայանը։

Ըստ նրա` լայնամասշտաբ պատերազմ չսկսելու համար Ադրբեջանի պատճառներից առաջինն ու ամենագլխավորն այն է, որ  կողմերի միջև կա հստակ ռազմաքաղաքական  հավասարակշռություն: Այսինքն`  Ադրբեջանն ի վիճակի չէ պատերազմել Արցախի ու Հայաստանի դեմ և այդ պատերազմը հաղթել:

«Եթե նա այդ հնարավորությունն ունենար կամ ունենա կամ՝ զգացողություն, որ կարող է դա անել, նա կսկսեր, ինչպես սկսել է 1988-90 թվականներին»,-ասաց Դավիթ Բաբայանը:

Երկրորդ պատճառը, ըստ նրա, այն է, որ գերտերությունները, որոնք փաստացի համանախագահող երկրներն են, չեն ուզում պատերազմ:

«Պատերազմ սկսելը շատ բարդ աշխարհաքաղաքական գործ, և 1990-ականներին դա ավելի հեշտ էր  այն պատճառով, որ Անդրկովկասում ստեղծվել էր աշխարհաքաղաքական վակուում: Խորհրդային միության փլուզումից հետո վակուում առաջացավ, որևէ գլոբալ ուժ այնտեղ չէր կարող կարգավորել, որ պատերազմ  չլինի, դրա համար կարողացավ, հիմա դա այդպես չէ, որովհետև Անդրկովկասում կան խոշոր, գլոբալ քաղաքական խաղացողներ, որոնք  ունեն իրենց շահերը: Դա և՛ Արևմուտքն է, և՛  Ռուսաստանը, և՛ Իրանը , և շատ դժվար է սկսել այդ պատերազմը, որովհետև  եթե լինի պատերազմ, այն չի սահմանափակվելու Ադրբեջանով, Արցախով և Հայաստանով և այստեղ ներգրավված կլինեն և՛ տարածարջանային և՛ գլոբալ պետությունները»,- մեկնաբանեց Դավիթ Բաբայանը:

Ըստ նրա Ադրբեջանի համար շատ դժվար է ճեղքել այդ պատը, և  պատերազմի դեպքում  Ադրբեջանի նկատմամբ  կսկսվի  անհանդուրժողականություն ու մեկուսացում: 

«Եվ այդ ամենը թույլ չի տալիս, որ (Իլհամ Ալիևը – Tert.am) դիմի գործողությունների, իհարկե, կարող է դիմել, եթե ռեալ չպատկերացնի իրավիճակը, բայց սա կործանարար կլինի Ադրբեջանի և իր իսկ կլանի համար` հաշվի առնելով այն գործընթացները, որ կան Ադրբեջանի ներսում»,- Ադրբեջանի կողմից պատերազմի չվերսկսման մեկ այլ պատճառ նշեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը:

Եվ չորրորդ պատճառը Ադրբեջանի կողմից պատերազմի չվերսկսման այն է, որ Ադրբեջանի ներսում ալիևյան կլանը թուլանում է, ինչի հետևանքով հետապնդումներ են սկսվել  ոչ միայն ներքին ընդդիմախոսների, այլ սեփական պետական կառույցների նկատմամբ. Ձերբակալություններ և պաշտոնանկություններ Ադրբեջանի նախագահականում, արտգործնախարարությունում, ոստիկանությունում:

«Հատկապես, այս նավթի գների անկումից հետո նման հետևանքներ է ունենում, որովհետև նրանք թմրամոլների նման նստած են նավթի վրա, և առաջին հերթին իշխանությունը պահելու համար»,- ասաց Դավիթ Բաբայանը` հավելելով, որ սրա համար  լավագույն տարբերակն արտաքին թշնամու կերպարի սերմանումն է, ինչը նաև  թույլ է տալիս բոլոր նրանց, որոնք Ալիևի հետ համաձայն չեն, ներկայացնել որպես ազգի դավաճաններ:

«Միայն այն, որ մեկ տարվա ընդմիջումից հետո նախագահներ Սարգսյանն ու Ալիևը հանդիպում են, չնայած հանգամանքին, որ այդ հանդիպումից հետո սահմանին տասնյակ զոհեր են եղել, Դավիթ Բաբայանը համարում է ինքնին դրական, «որովհետև օգնում են պահպանել կայունությունը տարածաշրջանում»,–ասաց նա:

Դավիթ Բաբայանը ոչ միայն չի բացառում, այլև համոզված է, որ Ադրբեջանը շարունակելու է սահմանային դիվերսիոն գործողությունները` Թուրքիայի սադրանքներով ու «թիկունքով»: Նա նաև հիշեցնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարի՝ վերջերս Թուրքիայում  արված հայտարարությունները, որ «քանի մեր ավագ եղբայրը մեր կողքին է, մենք չենք վախենում ոչնչից»:

Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиUcom и Инновационный центр Microsoft запускают совместную образовательную программу по кибербезопасностиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдЭксперты предупреждают: разрыв с ЕАЭС может привести Армению к кризису Юниспорт – обладатель Кубка Армении по футзалуВкус отвержения: «Паст»Лето начинается с холодного кофе, особенно если он приносит бонусы: Idram&IDBank Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»ВТБ (Армения) улучшает условия по кредитам под залог недвижимости Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»Экономический рост Армении во многом обусловлен членством в ЕАЭС: РПА за развитие союзнических отношений с РФ как в рамках ЕАЭС,так и в двустороннем формате.Эдуард ШармазановДоказательств нет: шестерых россиян держат за решеткой в Армении по абсурдному обвинению в шпионаже Трамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейБудущее Армении начинается с твоего участия в выборах Генрих Мхитарян намерен продолжить карьеруTeam Holding объявляет о начале третьего заключительного этапа размещения долларовых облигаций; размещение осуществляет Freedom Broker Armenia ЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдЮнибанк запустил биометрическую идентификацию в приложении UNIMobile Аэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревогиЗахарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против ПашинянаКамо Айрапетян дал интервью о парламентских выборах в Армении «Юниспорт» вышел в финалы Кубка Армении по футзалу и Премьер-лиги Армении Запах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»IDBank — стратегический партнёр «Women in Leadership Forum & Awards 2026»Юнибанк запустил онлайн-оформление зарплатных картПри поддержке Ucom в Армении прошла региональная гонка FPV-дронов Западной АзииВыборы или плебисцит по сдаче Армении? МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорах