Մենք պատմության լավագույն խաղացողին կորցրինք․ Պիկեն՝ Մեսսիի մասին
СПОРТ«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն անդրադարձել է հարձակվող Լիոնել Մեսսիի՝ ակումբից հեռանալուն։
«Սրանք լավագույն օրերը չէին մեզ համար։ Մենք կորցրինք պատմության լավագույն խաղացողին։ Գիտեինք, որ այս օրը կգա, բայց դա դեռ ազդում է թիմի վրա, հատկապես նրանց վրա, ովքեր Մեսսիի հետ հանդերձարանում շատ տարիներ են անցկացրել։
Վերջին տարիներին ակումբի ղեկավարման որակը լավագույնը չի եղել, ու մենք պատժված ենք դրա համար։
Նորմալ է, որ Մեսսիի նման խաղացողի գնալը դժվարություններ է ստեղծում, բայց պիտի թերթենք այդ էջը․ իրավիճակը փոխել չենք կարող։ Պիտի լավ խաղանք ու հաղթենք, իսկ հետ էլ ավելի քրտնաջան աշխատենք։ Ուրիշները կարող են զբաղեցնել նրա տեղն ու կարևոր դեր խաղալ»,- Պիկեի խոսքերն է փոխանցում AS-ը։
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



