Վանաձորում անձրևաջրերը ողողել են բազմաթիվ շենքերի, առաձնատների նկուղներ, ճանապարհները լցվել են քարերով և ժայռաբեկորներով
ОБЩЕСТВОԱյսօր արտակարգ իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզում։ Ժամը 15։00-ից 17։30-ն ընկած ժամանակահատվածում հորդառատ անձրևի, կարկուտի և քամու հետևանքով սարերից հսկայական քարերն ու ժայռաբեկորները թափվել ու լցվել են Վանաձոր քաղաքի Նարեկացի պողոտայի և Չարենց փողոցի վրա գտնվող բազմաթիվ շենքերի և առանձնատների նկուղները, շքամուտքերն ու բակերը, տեղեկացնում է shamshyan.com–ը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն բնակիչները խոշոր չափի նյութական վնասներ են կրել, վնասվել են նաև մի քանի ճանապարհներ, որոնք տանում են դեպի «3-րդ մաս» կոչվող թաղամաս։
Իրավիճակի մասին տեղեկացվել է Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, ում կարգադրությամբ էլ մարզպետարանի ծառայողները տեղում ուսումնասիրում են խնդիրը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

1
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян
2
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности
3
До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank
4
Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBank
5
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...



