Բարեփոխումները կարելի է անել նաև քննադատությունների ներքո
ОБЩЕСТВОԵրկու տարի չքննադատել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին. հնարավո՞ր է արդյոք նման բան: Երևի թե՝ ոչ, որովհետև չքննադատվելու համար ինքը՝ նախարարն անհրաժեշտ նախադրյալներ չունի ստեղծած, որովհետև կրթության ոլորտի վիճակը չի գոհացնում շատերին: Ու թեև Արմեն Աշոտյանն ինքն է ԶԼՄ-ներին կոչ արել 2 տարի չքննադատել իրեն, որպեսզի կարողանա իրականացնել անհրաժեշտ բարեփոխումները, սակայն երևի թե ինքն էլ հասկանում է, որ դա անհնար է:
Բացի այդ, Աշոտյանը հակասում է ինքն իրեն. մի կողմից՝ իր ասուլիսի ժամանակ ասում է՝ մի քննադատեք, որ բարեփոխումներ իրականացնեմ, մյուս կողմից էլ՝ անդրադառնալով իր մասին հնչող կարծիքներին, ասում է, թե «առաջ գնացող մարդու համար կարևոր չէ՝ հետևից ինչ են խոսում»: Դե եթե կարևոր չէ, ուրեմն էլ ի՞նչ կարիք կա 2 տարի անձեռնմխելիություն ուզել լրատվամիջոցներից: Բարեփոխումները կարելի է անել նաև քննադատությունների ներքո:
Կարեն Վարդանյան



