Վրաստանում համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ տագնապալի
МЕЖДУНАРОДНОЕՎրաստանում վերջին օրվա ընթացքում արվել է կորոնավիրուսի 41 907 թեստ. 25 հազարը՝ հակագենի, 16 740-ը՝ ՊՇՌ թեստ, նաև հայտնաբերվել է վարակման 3780 նոր դեպք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդվում է Stopcov.ge. կառավարական կայքում:
Վերջին օրվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 2052 մարդ, համավարակի սկզբից ի վեր վարակի դեմ կարողացել է պայքարել 395 505 մարդ:
Կորոնավիրուսով պայմանավորված բարդությունների պատճառով վերջին օրվա ընթացքում մահացել է 30 մարդ, համավարակի սկզբից ի վեր՝ 6016 մարդ:
Ներկայում Վրաստանում ակտիվ դեպքերի թիվը հասնում է 38 806-ի, նրանցից 6369-ը ստացիոնար բուժման կարիք ունի:
1285 հիվանի վիճակը ծանր է, 273-ը միացված է արհեստական շնչառության սարքին: 2472 մարդ գտնվում է քովիդ-հյուրանոցներում, 29 965 ախտահարված բուժընթաց է անցնում տանը: Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել է 2020 թվականի փետրվարի 26-ին:



