Չինաստանում կորոնավիրուսի դեմ 99.99 տոկոս արդյունավետությամբ ախտահանման լամպ են ստեղծել
МЕЖДУНАРОДНОЕՉինական ընկերությունները ուլտրամանուշակագույն ախտահանման լամպ են ստեղծել, որը մաքրում է կորոնավիրուսով վարակված իրերը 99.99 տոկոս արդյունավետությամբ, հայտնում է China Daily-ն:
Պարբերականի տվյալներով՝ սարքն արդեն հաջողությամբ փորձարկվել է Հուբեյ նահանգի (Կենտրոնական Չինաստան) վարակիչ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնում եւ խորհուրդ է տրվում տարբեր օբյեկտների ախտահանման համար: Ըստ մշակողների՝ իրենց ստեղծած նոր արտադրանքը շատ ավելի արդյունավետ է, քան սովորական սնդիկի լամպերը:
Այս նորարարական ուլտրամանուշակագույն լամպը, որը համեմատաբար քիչ էներգիա է սպառում, կազմում է մինչեւ 50.000 ժամ տեւողություն: Այս սարքն օգտակար է ճանաչվել վտանգավոր բակտերիաների ոչնչացման համար, ինչպիսին է ոսկե ստաֆիլոկոկը:
1
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
2
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
3
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
4
Америабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «...
5
Рубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак Карапетян



