Ծնվել է Մանե Հակոբյանի երրորդ երեխան․ ծնողներն անվան հետաքրքիր ընտրություն են արել
ЛАЙФԱյսօր լույս աշխարհ է եկել երգահան Մանե Հակոբյանի երրորդ երեխան։ Մանեն դուստր է ունեցել, որին նա և ամուսինը տվել են Վանե անունը։
Մանեի ավագ դուստրը՝ Անահիտը, 10 տարեկան է, որդին՝ Վալերին, 8 տարեկան է։ Tert.am Life–ի հետ զրույցում Մանեի քույրը՝ երգչուհի Սիլվա Հակոբյանն ասաց, որ քույրն ու փոքրիկն իրենց լավ են զգում, սակայն նրանց դեռ չեն տեսակցել անվտանգության նկատառումներից ելնելով։
«Պետք է 4 օր սպասենք հիվանդանոցից դուրս գրվելուն, բայց կարևորն իրենց առողջությունն է»,– ասաց Սիլվան։
Երգչուհին նշեց, որ իրենց ընտանիքում երջանկություն է ու ոգևորությամբ հավելեց․ «Մեզ մոտ կարծես ավանդույթ լինի, որ 2 տարին մեկ մեր ընտանիքում պիտի երեխա ծնվի։ Իմ, քրոջս և եղբորս երեխաները միշտ երկու տարվա տարբերությամբ են ծնվել»։




1
Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»
2
Что такое хантавирус и как он распространяется?
3
В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные
4
Bloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активов
5
Будущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС?



