Ադրբեջանի ԶՈւ-երը թիրախային կրակ են արձակել թիկունքային ապահովման մեքենայի վրա` լրջորեն վնասելով այն. ՊՆ (լուսանկարներ)
ОБЩЕСТВОՀուլիսի 31-ին, ժամը 18:10-ից մինչև 18:50-ը, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներով կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
Մասնավորապես` թիրախային կրակ է արձակվել թիկունքային ապահովման (սնունդ տեղափոխող) մեքենայի վրա` լրջորեն վնասելով այն:
Հայ դիրքապահների պատասխան գործողություններից հետո հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմից տուժածներ չկան:
Ժամը 22։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության ներքո։

1
А как будут определены 300-500 тысяч? «Паст»
2
Чем Армении грозит прекращение членства в ЕАЭС?
3
В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащие
4
«Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео)
5
Пашинян анонсировал для Армении эпохальные события



