Արգենտինայում անօդաչուն թռչնի թռիչքի բարձրությունից տեսանկարահանել է թափոնների պատճառով վարդագույն ներկված ծովածոցը (տեսանյութ)
ОБЩЕСТВОԱրգենտինայում անօդաչու սարքը թռչնի թռիչքի բարձրությունից տեսանկարահանել է Չուբուտ նահանգի Կորֆո ծովածոցը, որը թունավոր թափոնների հետևանքով վարդագույն է դարձել, գրում է The Guardian-ը:
Փորձագետներն ու ակտիվիստները նշում են, որ աղտոտվածության պատճառը քիմիական նյութն է, որն օգտագործվում է արտահանման համար ծովախեցգետիններին պահպանելու համար: Գույնը պայմանավորված է նատրիումի սուլֆիտով, որը հակաբակտերիալ նյութ է. այն օգտագործվում է ձկան գործարաններում:
Տեղի բնակիչները բողոքել են Չուբուտ գետի շրջակայքում տհաճ հոտի և աղտոտվածության առնչությամբ. գետը թափվում է Կորֆո ծովածոցը:
Ի նշան շարունակվող աղտոտման՝ տեղացիները փակել են ճանապարհը ձկների թափոնները տեղափոխող բեռնատարների համար՝ թույլ չտալով մուտք գործելը տարածք:
1
А как будут определены 300-500 тысяч? «Паст»
2
Чем Армении грозит прекращение членства в ЕАЭС?
3
В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащие
4
«Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео)
5
Пашинян анонсировал для Армении эпохальные события



