Ереван, 02.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Իջևանի 3 բնակիչները վիճաբանել են Աչաջուրում գտնվող սրճարանի սեփականատիրոջ հետ, բռնություն գործադրել նրա նկատմամբ. ՔԿ

ОБЩЕСТВО

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ավարտվել է խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Մինչդատական վարույթում իրականացված անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները՝ շարժառիթը, հանցագործություն կատարած երեք անձանց ինքնությունը, անհատականացվել վերջիններիս գործողությունները, որոնց տրվել է քրեաիրավական գնահատական:

Քննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ 2020թ. հունիսի 27-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, աննշան հարցի կապակցությամբ վիճաբանություն է տեղի ունեցել Իջևանի երեք բնակիչների և Աչաջուր համայնքում գտնվող սրճարանի սեփականատիրոջ միջև, որի ընթացքում, գտնվելով ոչ սթափ վիճակում, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու դիտավորությամբ, ինքնահաստատման և հասարակության,  սրճարանի սեփականատիրոջ, աշխատակիցների և հաճախորդների հանդեպ երևակայական գերազանցությունն արտահայտելու հանդուգն ձգտումով, գյուղի բնակիչների ներկայությամբ, վիճաբանել են սրճարանի սեփականատիրոջ հետ, բռնություն գործադրել վերջինիս նկատմամբ:

Ըստ քրեական գործի նյութերի՝ վիճաբանության ժամանակ, հիշյալ անձանցից մեկը քաշքշել և ձեռքով հարվածել է սրճարանի սեփականատիրոջը, նրան վրաերթի ենթարկելու նպատակով, ընկերների հետ միասին, ավտոմեքենան վարել նրա ուղղությամբ, ինչից խույս տալու համար վերջինս մտել է մոտակայքում գտնվող խանութ:

Այդ ընթացքում, գիտակցելով, որ իրենց գործողություններով խաթարում են գյուղի բնակիչների բնականոն անդորրը, Իջևանի հիշյալ բնակիչները շարունակել են սպառնալ աչաջուրցի տղամարդուն՝ սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելով, իսկ նրանցից մեկը սրճարանից վերցրած գարեջրի ապակյա շիշը նետել է նրա ուղղությամբ, որը, սակայն, նրան չի դիպել:

Չգոհանալով արվածով՝ մեքենայի բեռնախցիկից վերցրել են մեքենայի ամբարձիչը, մահակ և մեքենայի անիվների բանալին /կլյուչը/ և դրանք թափահարելով քայլել են դեպի հավաքվածները, բռնության սպառնալիքներ տալով ներկաներին և կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ խաթարել են ինչպես սրճարանի, այնպես էլ՝ խանութի բնականոն աշխատանքը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել նշված սրճարանի և խանութի հաճախորդների, աշխատակիցների ու բազմաթիվ գյուղացիների նկատմամբ՝ նրանց մոտ ստեղծելով անհանգստության, զայրույթի և վախի մթնոլորտ։

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Իջևանի բնակիչներից մեկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, իսկ մյուս երկուսին՝ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Մեղադրյալներից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, իսկ մեկի նկատմամբ՝ ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է քրեական գործի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Почему Пашинян не обратился в ОДКБ? «Паст»Аварайр на большом экране: в июле выйдет масштабный фильм о подвиге Вардана Мамиконяна Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»Реальность иная։ у власти нет шансов на воспроизводство: «Паст»Песков сообщил, что обсуждали Путин и Пашинян«Юниспорт» — чемпион Высшей лиги Армении по футзалуЧем Армении грозит прекращение членства в ЕАЭС? Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня защиты детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по Бейруту30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026