Երկրաշարժ՝ Հայաստանում
ОБЩЕСТВОՀուլիսի 29-ին, տեղական ժամանակով ժամը 21:09-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 17:09-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.52⁰ և արևելյան երկայնության 45.30⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան` Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից 3 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.6 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:
Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Սևան, Գավառ, Ճամբարակ քաղաքներում` 3 բալ և Շողակաթ գյուղում` 4 բալ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում` 2 բալ, ինչպես նաև Տավուշի մարզի Այգեձոր գյուղում` 2 բալ ուժգնությամբ:
1
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Устроили клоунаду чтобы удержаться у власти
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Доберутся ли медведи из Шикаоха до COP17?



