Բժշկական քոլեջի ուսանողուհին ածելիով վնասել էր երակները. կատարվում է հետաքննություն
ОБЩЕСТВОԴեկտեմբերի 18-ին Երևանի «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջի Լիլիթ անունով ուսանողուհին, այս մասին Tert.am-ին տեղեկացրեց «Հերացի» թիվ 1 համալսարանական կլինիկայի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը:
Tert.am-ին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հաստատեցին տեղեկությունը` հայտնելով, որ Կենտրոնի ոստիկանությունում դեպքի հանգամանքները պարզվում են, կատարվում է հետաքննություն:
«Հերացի» թիվ 1 համալսարանական կլինիկայի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը հայտնեց. «Աղջիկը հիվանդանոց է տեղափոխվել ձախ նախաբազկի ստորին երրորդական շրջանի կտրած վերքով, ընդունվել է մեզ մոտ ամբուլատոր, վերքերը մշակվել են, կարը` դրվել է»:
Ուսանողուհին, երակները փորձել է կտրել ածելիով, ինչի մասին էլ հայտնել է բուժանձնակազմին:



