Ереван, 04.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


«Մեր տիկնիկավարները հիմնականում հաշմանդամներ էին». տիկնիկային թատրոնը չի գործում տարածք չունենալու պատճառով. «Փաստ»

КУЛЬТУРА

«Փաստ» օրաթերթը գրում է

«Փաստն» ընթերցողներին նոր շարք է ներկայացնում: Պատմելու ենք մարզային թատրոնների մասին: Մեր առաջին «հերոսը» «Տիկնիկ» մանկական թատրոնն է: Բացում եմ Սյունիքի մարզպետարանի էջը, գտնում թատրոնի տնօրեն Գրիշա Մարգարյանի հեռախոսահամարը և զանգահարում: Պարոն Մարգարյանը սիրով համաձայնում է խոսել թատրոնի մասին, բայց հետո ասում է՝ տիկնիկայինն արդեն երկու տարուց ավելի է, ինչ չի գործում: Հարցնում եմ՝ ինչո՞ւ, և այդտեղից էլ սկսվում է մեր երկար զրույցը, որի ընթացքում ստանում եմ հարցիս պատասխանը, բայց այդ պատասխանն ավելի շատ հարցեր է ծնում: Մարգարյանը նշում է՝ թատրոնը չի գործում, քանի որ հովանավոր և տարածք չունի:

No description available.

«Տարածք չունենք, որպեսզի փորձեր անենք, թեկուզ բարեգործական ներկայացումներ խաղանք: Հովանավոր էլ չունենք, որ կարողանանք գոնե տարածք վարձակալել: Մենք հասարակական կազմակերպություն ենք, մեկ տարի աշխատել ենք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան, 2 ամիս՝ Եվրոպայի խորհրդի, այնուհետև «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հետ: Մեր կազմակերպությունը հիմնադրվել է 2008 թ.-ին, իսկ 2010 թ.-ից «Վորլդ Վիժնի» հետ համատեղ ստեղծեցինք կազմակերպությանը կից մանկական տիկնիկային թատրոն: 9-10 տարեկան երեխաներ էին տիկնիկավարները: Այս կազմակերպության համար մի քանի բարեգործական ներկայացումներ արեցինք: Այնուհետև երեք ներկայացում բեմադրեցինք ԱՄՆ դեսպանատան հետ համատեղ, հետո, Եվրոպայի խորհրդի հետ համագործակցելով, կյանքի կոչեցինք «Կանաչ Կապան, կանաչ Սյունիք» բնապահպանական ներկայացումը:

Դրանից հետո մեզ նկատեց «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամը: Հայապահպանմանն ուղղված ծրագրեր էինք անում, օրինակ՝ ներկայացում արևմտահայերենով: Հետո մոտ մեկ ժամանոց «Սասունցի Դավիթ» ներկայացումն էր: Հրավեր ստացանք Եգիպտոսի ակադեմիական թատրոնից, իրենք կազմակերպել էին միջազգային առաջին օնլայն փառատոնը, որին մասնակցում էր 27-ից ավելի երկիր: Կապանից ուղիղ եթերով միացանք, ներկայացումը բավականին մեծ արձագանք գտավ, տիկնիկավարների համաշխարհային ասոցիացիան բարձր գնահատեց մեր աշխատանքը: Հրավիրեցին երկրորդ փառատոնին, պետք է մեկնեինք Եգիպտոս, ինչն անել չկարողացանք, քանի որ գումար չունեինք:Իրենց համար հետաքրքիր է այն փաստը, որ մեր տիկնիկավարները հաշմանդամներ են, օրինակ՝ նրանցից մեկը չունի երկու ձեռք և մեկ ոտք, բայց նա հատուկ կոնստրուկցիաների միջոցով կարողանում է կառավարել տիկնիկին»,-նշում է մեր զրուցակիցը:No description available.

Մարգարյանն ասում է՝ անգամ Երևանից հրավերներ ստանալու դեպքում դժվարություններ են լինում ճանապարհածախսի հետ կապված: «Երբ անգամ Երևանից ենք հրավեր ստանում այս կամ այն փառատոնին մասնակցելու, բացատրում ենք, որ ճանապարհը բավականին հեռու է, բարդ է Կապանից հասնել Երևան և նույն օրը հետ դառնալ: Չնայած դրան՝ մասնակցել ենք «Էրեբունի-Երևան» տոնակատարությանը, «Խոսող խաղալիք» տիկնիկային փառատոնին, «Տարազի» փառատոնին»,-ընդգծում է Մարգարյանը:

«Գյուլբենկյան» հիմնադրամը թատրոնին պետք է հովանավորեր 3 տարի, բայց վեց ամիս էլ ավելի է հովանավորել:«Օրենսդրական հարցեր կան, որոնք թույլ չեն տալիս նույն ՀԿ-ին երեք տարուց ավելի ֆինանսավորել: Չնայած սրան՝ ասում էին, որ ցանկանում են մշտապես հովանավորել մեզ, քանի որ նկատում էին մեր աճը: Հիմնադրամը ցանկանում էր, որ Հայաստանի բոլոր մարզերում մեր մասնաճյուղերն ունենայինք: Երեք մասնաճյուղ բացեցինք՝ Գյումրիում, Ալավերդիում, Շուշիում: Այս ամենն անում էին, որպեսզի ոտքի կանգնենք, բայց առանց պետական մարմինների աջակցության դա հնարավոր չէ: Պատկան մարմիններին բացատրում ենք՝ ամբողջ Սյունիքի մարզում տիկնիկային թատրոն չկա, ասում ենք, որ բոլոր թատրոնների մեջ այն ամենամեծ եկամուտ ապահովող թատրոնն է: Կապանի պետական թատրոնում արել ենք ներկայացում: Երեք օրում թատրոնը 850 հազար դրամ գումար վաստակեց»,-նշում է մեր զրուցակիցը:

No description available.

Այժմ միակ խնդիրը տարածքի հարցն է: «Թատրոնը կարող է ինքն իրեն պահել, բայց կա տարածքի հարցը, հովանավորը չէր կարող մեզ համար տարածք գնել: Ունենք տիկնիկավարների երեք խումբ՝ 9 տարեկանների, 14-15 տարեկանների և մինչև քառասուն տարեկանների: «Սասունցի Դավիթ» ներկայացման տիկնիկավարները մեր հաշմանդամներն են: Առհասարակ կարծում եմ, որ մեր թատրոնը հետաքրքիր և գուցե յուրօրինակ է նրանով, որ տիկնիկավարների յոթանասուն տոկոսից ավելին հաշմանդամություն ունեին:

Մշտապես ասել եմ՝ մի տարածք տվեք մեզ, որ կարողանամ մարզի հաշմանդամներին մի տեղ հավաքել, ամեն մեկը կարողանա իր հմտությունները զարգացնել: Նրանք ուզում են աշխատել, իրենց պետք է հնարավորություն տալ: Մեր ֆինանսի հարցը մենք կհոգանք: Նշեցի այդ օրինակը՝ միայն Կապանում երեք օր ներկայացում են խաղացել, օրը՝ չորս սեանս, 12 սեանս երեք օրում, տոմսի արժեքը եղել է 500 դրամ, թատրոնը վաստակել է 850 հազար դրամ: Դուք չեք պատկերացնում, թե ինչ էր կատարվում, երեխաները միջանցքում հավաքվում էին, սպասում, որ դիտեն ներկայացումը»,-հավելում է թատրոնի տնօրենը:

No description available.

Տարածքի տրամադրման հարցով դիմել է պետական մարմիններին, բայց արձագանք չկա: «Երբեմն նաև ասում են՝ այնքան խնդիր կա, տիկնիկայինի ժամանակը չէ: Այո, պրոբլեմներ կան, բայց դրանք իրենց տեղն ունեն, երեխային չի հետաքրքրում՝ մեծն ինչ խնդիր ունի:Երեխաների հետաքրքրությունն այնքան մեծ է, ես դա ամեն օր տեսնում եմ մեր տանն ու բակում, երբ նրանք հավաքվում և տիկնիկային ներկայացումներ են խաղում: Նրանց հետաքրքրությունն անսպառ է: Տպավորություն է, թե ծարավը ջուր է խմում: Բայց ցավալի է, որ մեր արած աշխատանքը չի գնահատվում: Ես բեմի մարդ եմ, չեմ ցանկանում գնալ այլ գործով զբաղվել: Ամեն մեկը պետք է իր գործով զբաղվի, ինչ-որ բան անի երկրի համար, որ փոփոխություններ բերենք, չպետք է մտածենք միայն մեր գրպանի մասին»,-եզրափակում է Գրիշա Մարգարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy»