Համաձայն փաստահավաք տվյալների՝ հրաձգությունները հրահրում են Ադրբեջանի ԶՈՒ-ն, այդ թվում՝ գյուղերի ուղղությամբ. ՄԻՊ
ОБЩЕСТВОՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի ղեկավարը ՀՀ ՊՆ-ում Ռազմական կցորդներին է ներկայացրել ադրբեջանական հանցավոր արարքներով բնակիչների իրավունքների խախտումները։
Հուլիսի 28-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում կայացել է Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդների հանդիպումը ՊՆ ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար Արտյոմ Սեդրակյանը: Նա ներկայացրել է այսօր վաղ առավոտից Գեղարքունիքում ադրբեջանական զինված ուժերի հրահրած ինտենսիվ հրաձգությունների հետևանքով մարդու իրավունքների խախտումների տեսանկյունից իրավիճակը, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի կողմից պարբերաբար իրականացվող փաստահավաք աշխատանքների արդյունքները:
Արտյոմ Սեդրակյանը տեղեկացրել է, որ Գեղարքունիքի մարզի քաղաքացիական բնակիչները, սկսած ուշ գիշերից, Պաշտպանի աշխատակազմին ահազանգել են այն մասին, որ ադրբեջանական զինծառայողներն անընդհատ կրակոցներ են արձակում Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա և Կութ գյուղերի ուղղությամբ: Նաև արձանագրվել է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքում գտնվող ադրբեջանական զինված անձինք կրակում են մարզի այլ գյուղերի ուղղությամբ նույնպես (Սոթք, Ազատ, Նորաբակ, Ներքին Շորժա և այլն):
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը հայտնել է, որ համաձայն փաստահավաք տվյալների՝ հրաձգությունները հրահրում են ադրբեջանական զինված ուժերը, դրանք տեղի են ունենում ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ, այդ թվում՝ գյուղերի ուղղությամբ: Ստացված փաստերը հաստատում են, որ ադրբեջանական կրակոցներն ամեն անգամ հնարավոր է լինում կանխել միայն ՀՀ զինված ուժերի պատասխան կրակոցների շնորհիվ, ովքեր պաշտպանում են մեր բնակիչների իրավունքները, կյանքն ու խաղաղությունը:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գնահատմամբ՝ այս պայմաններում ադրբեջանական իշխանությունները կրում են այսօրվա կրակոցներով բնակիչների իրավունքների խախտումների, ՀՀ 3 զինծառայողների սպանությամբ նրանց իրավունքները խախտելու և վիրավորում ստացածների առողջությանը հասցված վնասի համար:
1
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
Устроили клоунаду чтобы удержаться у власти
5
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...



