ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը աշխատանքային այցով Սյունիքում է
ПОЛИТИКА2021թ․հուլիսի 26-ին Սյունիքի մարզային քննչական վարչությունում տեղի է ունեցել նիստ, որը վարել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը: Այս մասին հայտնում է ՔԿ-ն:
Նիստի ընթացքում Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է Սյունիքի մարզային քննչական վարչության նորանշանակ պետ Ս.Մարգարյանին։
Աշխատանքային խորհրդակցությանը ներկա են գտնվել նաև Քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի և Սյունիքի մարզային քննչական վարչության, ինչպես նաև՝ մարզի ուժային այլ կառույցների աշխատակիցներ։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը կարևորել է քննության որակի բարելավումը՝ ներկաների ուշադրությունը հրավիրելով հանցավորության դեմ պայքարի արդյունավետ կազմակերպմանը` անդրադարձ կատարելով աշխատանքների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցերին։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию



