Ереван, 17.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Մաշ Իսրայելյանի և Գարիկ Սաֆարյանի շքեղ հարսանիքի հայտնի հյուրերը, հարսի զգեստի և տորթի ընտրությունն ու երգչուհու անակնկալն ամուսնուն

ЛАЙФ

EXCLUSIVE

Tert.am Life-ն արդեն հայտնել է, որ հուլիսի 24-ին դերասան Գարիկ Սաֆարյանն ու երգչուհի Մաշ Իսրայելյանն ընտանիք են կազմել: Գարիկն ու Մաշը հարսանիքի լուսաբանումը վստահել էին Tert.am Life-ին:

Զույգը պսակադրության համար ընտրել էր Սուրբ Երրորդություն եկեղեցին, բայց ի սկզբանե ցանկացել էին պսակադրվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, որովհետև, ըստ Մաշի, այդ եկեղեցին իրենց համար մեծ նշանակություն ունի: Ընտրվել է Սուրբ Երրորդությունը, որովհետև երգչուհու հարսանեկան զգեստը ծանր էր, եղանակը՝ շոգ, ուստի՝ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու աստիճաններով բարձրանալը բարդ կլիներ: 

4 տարի ընկերություն անելուց և հարսանիքը 3 անգամ հետաձգելուց հետո, զույգը որոշել է հարսանիքի համար ընտրել հուլիսի 24-ը:

 «Մի քանի ամիս է, ինչ տեղի էին ունենում մեր հարսանիքի նախապատրաստական աշխատանքները: Ամեն ինչով զբաղվել ենք ես և Գարիկը: Օրվա ընտրությունն արել է Գարիկը, բայց այն իր մեջ որևէ խորհուրդ չի կրում: Հարսանիքը երեք անգամ հետաձգել ենք, որից երկուսը հայրիկիս հետ էր կապված: Նա Ամերիկայի Միացյալ Նահանգներում է և չէր կարողանում գալ: Անբացատրելի կապված եմ հայրիկիս հետ, այդ պատճառով հետաձգում էի հարսանիքս, որ նա էլ ներկա լինի: 3-րդ անգամ հետաձգեցինք կորոնավիրուսի և պատերազմի հետ կապված: Հայրս այս անգամ էլ չկարողացավ գալ, բայց Գարիկը շտապում էր: Հասկանում եմ՝ 4 տարին քիչ չէ, սպասել այլևս հնարավոր չէր: Մինչև վերջ մտածում էի, որ հայրս կկարողանա գալ, բայց չստացվեց: Նա էլ այնտեղ էր տանջվում, անգամ հիվանդանոցում էր հայտնվել, իրոք, շատ կապված ենք: Ասել եմ՝ երբ գա, ևս մեկ հարսանիք կունենաք»,- պատմեց Մաշը:

Հարսանիքի կնքահոր պարտականությունները ստանձնել է երգիչ Գևորգ Մարտիրոսյանը, որը զույգի վաղեմի ընկերներից է: Հարսանիքի ազաբը դերասան, երգիչ Կարեն Ասլանյանն էր, իսկ հարսնաքույրը երգչուհի Նարե Գևորգյանը:

«Գևորգի մարդ տեսակը շատ ենք սիրում, բոլորը գիտեն, թե որքան լավն է: Շատ մտերիմ ենք իր ու կնոջ հետ: Գարիկն ասաց՝ ընտրենք այնպիսի կնքահայր, ում հետ, իրոք, մտերիմ ենք ու շփումից հաճույք ենք ստանում և նրան ընտրեցինք: Ինչ վերաբերում է հարսնաքրոջ ընտրությանը, նույնիսկ երբ Գարիկն իմ կյանքում չկար, որոշել էինք, որ Նարեն հարսնաքույրս է լինելու, որովհետև մտերիմ ընկերուհիս է: Հետո պարզվեց, որ Նարեն ու Գարիկը բարեկամական կապ ունեն: Կարենն էլ Գարիկի շատ լավ ընկերն է, վստահ եմ՝ ամեն ինչ լավ է անցնելու»,- ասաց Մաշը:

Զույգը նախընտրել է շքեղ, մեծ հարսանիք կազմակերպել, որի հյուրերի թվում են եղել Հարություն Մովսիսյանը, Օլյա Հակոբյանը, Գևորգ Մկրտչյանը, Իրինա Այվազյանը, Սարգիս Թաշչյանը, Դիանա Մխիթարյանը, Եվա Բաղդասարյանը, Սարգիս Ավետիսյանը, Հայկ Հունանյանը, Գարիկ Սեփխանյանը, Աղաս Մանուկյանը, Հայկ Հովհաննիսյանը, Հայկ Ղուլյանը և այլք:

«Անկեղծ ասած, ես էլ, Գարիկն էլ ուզում էինք շքեղ հարսանիք ունենալ: Հարսի զգեստի համար մի քանի տարբերակ ընտրել էի, երկար էի փնտրել, որովհետև այն շատ կարևոր է: Նախընտրում էի շքեղ զգեստ, որովհետև գրեթե ամեն օր երեկոյան զգեստներ եմ հագնում, ուզում էի՝ այդ օրը տարբերվել: Գարիկը մինչև հարսանիքի օրը զգեստս չի տեսել, ավանդույթը պահպանել էինք: Տորթն էլ մեծ, շքեղ էր, միասին էինք ընտրել: Մարդիկ կան, որոնք հարսանիքին հավաքվում են փոքր կազմով, բայց մենք միշտ էլ պատկերացրել ենք, որ հայկական, շքեղ հարսանիք պետք է ունենանք: Ես ուզում էի միանգամից եկեղեցի գնալ, բայց Գարիկը կողմ էր ավանդական ձևով հարսիկի հետևից գնալուն: Այդպես էլ արեցինք, ռեստորանի բակում ունեցանք նաև ամուսնության գրանցման արարողությունը»,- նշեց նորահարսիկը:

Մաշը հարսի պարին ևս երկար է նախապատրաստվել ու Գարիկին անակնկալ մատուցել: Նա նաև երգել է ամուսնու համար իր «Առաջին ու վերջին» երգը, որն իրենց սիրո մասին է:

Հարսիկի ծաղկեփունջը բռնել է դերասանուհի Եվա Բաղդասարյանը:

Երգչուհին նաև հայտնեց, որ մեղրամսի են մեկնելու, բայց թե ո՞ւր՝ դեռ չգիտի, Գարիկն անակնկալ է մատուցելու:

Тотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армян