Չինաստանում ջրհեղեղի պատճառով զոհերի թիվը հասել է 25-ի (լուսանկար, տեսանյութ)
ВИДЕОԱռնվազն 25 մարդ է զոհվել Չինաստանի Հենան նահանգում տեղացած հորդառատ անձրևների պատճառով։ Եվս 7-ը անհայտ կորել է, այսօր մամուլի ասուլիսում ասել է նահանգի ջրային վարչության խոսնակ Շեն Ցզիվեյը:
Ավելի վաղ հաղորդվում էր 12 զոհի և 5 վիրավորի մասին:
«Այս պահի դրությամբ՝ հորդառատ անձրևների արդյունքում՝ 25 մարդ է մահացել, 7 մարդ համարվում է անհայտ կորած։ Այս պահի դրությամբ՝ տարհանվել է ավելի քան 160 հազար մարդ», - ասել է նա:
Ինչպես հայտնի է, հուլիսի 17-ին տեղատարափ անձրևներ տեղացին Չինաստանի կենտրոնում գտնվող Հենան նահանգում: Ամենաշատը տուժեց Չժենչժոու քաղաքը: Քաղաքի որոշ եղանակային կայաններ ունեն միջին օրական տեղումների պատմական ռեկորդ: Ըստ կանխատեսումների՝ անձրևը կշարունակվի քաղաքում առնվազն մինչև չորեքշաբթի երեկոյան:

1
План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как вла...
2
«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»
3
Помимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»
4
В знак солидарности с гражданскими и духовными деятелями, которым грозит несправедливое преследовани...
5
Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы...



