Կալիֆորնիայում հայ հարևանները վիճել են երաժշտության պատճառով․ մեկ մարդ սպանվել է
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ Կալիֆորնիա նահանգում, Լոս Անջելեսի արվարձան Վելլի Գլեն քաղաքում բարձր երաժշտության հարցով վիճաբանությունը երկու հարեւանների միջեւ ավարտվել է սպանությամբ, երբ նրանցից մեկը մյուսին ստիպել է իջնել աստիճաններով, ապա կրակել թիկունքից։
Dailynews.com-ի փոխանցմամբ, դեպքը տեղի է ունեցել շաբաթ օրը, Լոս Անջելեսի ոստիկանները գիշերը ահազանգով ժամանել են դեպքի վայր, և տուժածին հայտնաբերել են հրազենային բազմաթիվ վնասվածքներով։ Տուժածը՝ 35-ամյա Էդուարդ Ավետիսյանը մահացել է տեղում։
Կասկածյալը հենց իր տան մոտ հանձնվել է ոստիկաններին։ Նա 66-ամյա Օնիկ Տեր-Հովհաննիսյանն է։ Ըստ ոստիկանության, Տեր-Հովհաննիսյանը վիճել է հարևանի հետ, նրան վտարել աստիճաններից ցած եւ կրակ բացել։ Տեր-Հովհաննիսյանին ձերբակալել են, նրա համար 2 մլն դոլար գրավ է նշանակվել։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
От выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и...
4
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации
5
«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектам



