Ереван, 28.Март.2026,
00
:
00
ВАЖНО


7 բուժիչ մուդրաներ կյանքի բոլոր իրավիճակների համար

ЛАЙФ

Blognews.am-ը գրում է.

 
Դեռևս հայտնի չէ, թե երբ են առաջացել մուդրաները։ Լայն իմաստով սրանք որոշակի տեղեկատվություն պարունակող ծիսական ժեստեր ու դիրքեր են։ Բուդդիզմում ու  հինդուիզմում դրանք օգտագործվում էին հազարավոր տարիներ։ Այս խորհրդանշական ժեստերը մեծ ժողովրդականություն են վայելում նաև մեր օրերում։ Այժմ ճիշտ ժամանակն է փոքր-ինչ ավելին իմանալ այս արևելյան իմաստության մասին։
Այն անվանում են «տիեզերքի հետ հաղորդակցության լեզու», «մատների յոգա», «ժեստերի ծիսական լեզու» և այլն։ Պարզվում է՝ մատների այս կամ այն դիրքը դրական ազդեցություն է թողնում մարդու ինքնազգացողության ու նրա հոգեկան վիճակի վրա։ Ստորև Ձեզ կներկայացնենք 7 մուդրաներ, որոնք բարենպաստ ազդեցություն են թողնում առողջության ու տրամադրության վրա։ Սրանցից որոշները նույնիսկ կհոգան Ձեր հաջողության մասին։

♦ Մուդրա՝ «Տիեզերքի երեք սյուներ»: Այն գոյության երեք ոլորտների՝ անցյալի, ներկայի ու ապագայի միասնության խորհրդանիշն է համարվում։ Այս մուդրան հսկայական էներգիա է փոխանցում օրգանիզմին։ Եթե տառապում ես ցածր իմունիտետից, ուժասպառությունից ու նյութափոխանակության հետ կապված խնդիրներից, ապա այսպես արա.
Աջ ձեռքի միջնամատն ու մատնեմատը միանման դիրքով դիր ձախ ձեռքի միջնամատի ու մատնեմատի վրա։ Ձախ ձեռքի ճկույթը դիր միջնամատի և մատնեմատի հիմքի հատվածի դիմացի մասից։ Այնուհետև մատի ծայրն անցկացրու ճկույթի տակ։ Աջ ձեռքի ցուցամատի ծայրը սեղմիր ձախ ձեռքի ցուցամատով ու բթամատով։

♦ Պուտտա-մուդրա՝ օրգանիզմի թունավոր ու վնասակար նյութերի դեմ։ Այս մուդրան օգտակար է, եթե դիետայով ես սնվում, քանի որ այն օգնում է մաքրել օրգանիզմն ու նիհարել։ Բութ մատների ծայրով հպվիր մատնեմատի ներքևի գծիկին։ Մնացած մատները մի կողմ տար։

♦ Գանեշա-մուդրա սրտի համար։ Այս մուդրան նպաստում է սրտանոթային համակարգի աշխատանքի լավացմանը և ինքնավստահության ու քաջության ինքնազգացում փոխանցում։ Ծալիր երկու ձեռքերիդ մատներն ու աջ ձեռքի մատների ծայրով բռնիր ձախ ձեռքի մատների ծայրերը։ Շունչ քաշիր մատներդ միմյանց անցկացված վիճակում, ձգիր տարբեր կողմերի վրա։ Արտաշնչելիս թուլացրու ձեռքերդ։ Կրկնիր 6 անգամ, այնուհետև փոխիր ձեռքերի դիրքը և նորից կրկնիր այն 6 անգամ։

 Մուդրա՝ «Շամբալայի վահան»՝ բացասական էներգիայի դեմ։ Այս լեգենդար մուդրան խորհուրդ են տալիս օգտագործել անհանգստության, անվստահության ու նյարդայնացած ժամանակ։ Այն օգնում է հանգստություն ու հավասարակշռություն պահպանել։ Կանայք պետք է աջ ձեռքը բռունցք անեն և այն սեղմեն ձախ ձեռքի ափին, դրա հետ մեկտեղ անհրաժեշտ է բթամատը սեղմել ափին։ Տղամարդիկ այս նույն շարժումը պետք է անեն, միայն թե հակառակ ձեռքերով։

 Մուդրա՝ «Աղոթք երջանկության համար»։ Սա անվանում են «Մուդրաների թագուհի»։ Այս մուդրան մարդուն պաշտպանում է բացասական էներգիայից, հանգստացնում ու ոգեշնչում։ Այն օգտակար է անել, երբ աջակցության և հոգևոր էներգիայի կարիք ունես։  
Ասում են, որ այս մուդրան ունակ է ի կատար ածել նվիրական ցանկությունը, դրա համար այս մուդրան անելիս անհրաժեշտ է պատկերացնել ցանկալին։

Մատներդ միմյանց մեջ հագցրու՝ բացի բթամատերից։ Բթամատերով փորձիր ձգել հակառակ ձեռքերի ճկույթները։ Մատնեմատերը պահիր ուղղաձիգ վիճակում։ Ցանկալի է, որ դրանք հպվեն եղունգի հատվածով։ Իսկ ցուցամատերով բռնեք հակառակ ձեռքի միջնամատերը և ձգեք ափի կենտրոն։ 
Կարող է փոքր-ինչ դժվար լինել սկզբում, սակայն երբ սկսես անել, շուտով ավելի հեշտ կլինի։
мудры

 Մուդրա սիրո ձեռքբերման համար։ Ցանկանո՞ւմ ես սիրո իսկական մագնիս դառնալ։ Ուրեմն այս մուդրան հենց քեզ համար է։ Այն հատկապես օգտակար է անել նրանց, ովքեր երկրորդ կեսի փնտրտուքների մեջ են կամ տառապում են միայնությունից։ Միջնամատի և ցուցամատի բարձիկները հպիր ափիդ։ Մնացած մատներդ ուղիղ պահիր։ Արմունկները ծալիր կրծքիդ մակարդակին ու փակիր աչքերդ։ Այս դիրքում մնա 2-3 րոպե։

 Մուդրա՝ «Էներգիա»։ Այս մուդրան բարենպաստ ազդեցություն է ունենում ներքին հարմարավետության ու ինքնազգացողության համար։ Այն օգնում է էներգիայով լցվել ու առույգ լինել։ Անհրաժեշտ է պարզապես երկու ձեռքերի բթամատների բարձիկները հպել միջնամատի և մատնեմատի բարձիկներին և ուղիղ պահել ցուցամատն ու ճկույթը։ Որքան ավելի շատ սա անես, այնքան ավելի շատ էներգիա կունենաս։

Սա, թերևս, այն դեպքն է, երբ բառացիորեն կարող ես ասել, որ առողջությունդ ու կենսական էներգիադ քո ձեռքերում են գտնվում։ Մուդրաների ուժը խթանելու համար հիշիր դրանք կանոնավոր կերպով անելու մասին, ինչպես նաև դանդաղ շնչառության ու ողնաշարն ուղիղ պահելու մասին։ Եվ, իհարկե, չմոռանաք լավ տրամադրվածության մասին։ Հենց դրական մտքերն են հանդիսանում մուդրաների ազդեցության լավագույն ու կարևոր օգնականները։
Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереПризнание на высшем уровне: Тамара Варданян получила Благодарность Президента Российской ФедерацииМинистры иностранных дел Ирана и России провели переговоры«“Западный Азербайджан”: экспансия под прикрытием возвращения» «От Ватикана до политики экспансии: истоки проекта “Западный Азербайджан”» Скончался видный государственный деятель Армении Левон СаакянMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаUnity от Ucom — лучшая фиксированная сеть в Армении Исаагулян: идею «Западного Азербайджана» Алиеву предложил Пашинян 1% idcoin в рамках TOON EXPO 2026 от IDBankОлимпийский спорт должен объединять, а не становиться ареной политических кампаний Эксперт: угроза Пашиняна о войне показывает качество того мира, который он якобы строит Еще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»60 миллионов долларов США: Америабанк присоединился к финансированию строительства дата-центра ИИ Firebird в Армении Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»От «возвращения миллиона» к репарациям: требования Баку ужесточаются, Ереван — молчит. Нахапетян Курс финансовой грамотности в ЕГУ: Idram и IDBankЭксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШАПлан ликвидации Армении. Что скрывается за термином «Западный Азербайджан»?Армянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об АрменииС начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человекВладимир Варданян избран судьей Конституционного суда АрменииОт Арцаха к Еревану: следующий этап азербайджанской экспансииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст» Журнал Global Finance признал Америабанк лучшим банком года в Армении Угроза национальной идентичности армянского народа: «Паст»IDBank предупреждает о мошенничестве под видом удаленной работыЦеленаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана