Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների երկխոսությունը տևել է մեկ ժամից ավելի. Ուորլիք
БЛОГԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ժամացույցի լուսանկար է հրապարակել Twitter-ի իր էջում՝ գրելով, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երկխոսությունը շարունակվում է մեկ ժամից ավելի:
«Այո՛, Հայաստան-Ադրբեջան գագաթաժողովում նախագահների երկխոսությունը շարունակվում է մեկ ժամից ավելի»,- գրել է ամերիկացի համանախագահը:
Ավելի վաղ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը լուսանկար է հրապարակել Twitter-ի իր էջում, որտեղ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ սպասում են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների բանակցությունների ավարտին:
1
Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Юнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%



