Պայքարող մարդու համար զարմանալի էր ազատման դիմում ներկայացնելը. Արմեն Աշոտյանը՝ Կարպիս Փաշոյանի մասին
ОБЩЕСТВОԱյս տարվա եզրափակիչ ասուլիսի ժամանակ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին հարց տրվեց վերջերս աշխատանքից հեռացված ուսուցիչ Կարպիս Փաշոյանի մասին:
Նախարարն ասաց, որ չի կարող իրավական կամ գերատեսչական պատասխան տալ:Այնուհանդերձ, Աշոտյանն անդրադարձ կատարեց այդ հարցին: «Ինձ համար, որպես քաղաքացիական երևույթ, զարմանալի է, որ պայքարող մարդն ինքը ազատման դիմում է գրել։ Նրա հետ տեղի ունեցածում քաղաքականություն չեմ փնտրում, որովհետև այդ երիտասարդը հենց որպես հայտնի ակտիվիստ է մտել դպրոցում աշխատանքի, ֆեյսբուքյան տիրույթում հայտնի մարդ էր»:
Արմեն Աշոտյանը խորհուրդ է տալիս դիմել դատարան ։ «Չասեք, որ չեք հավատում դատարաններին: Դատական պրոցեսը գոնե թույլ կտա լրացուցիչ հանրային սևեռվածություն տեղի ունեցածի նկատմամբ »,- ավելացրեց բանախոսը ։
Լևոն Փանոսյան



