Զոհերի թիվը հասել Է 80-ի
МЕЖДУНАРОДНОЕԳերմանիայի արևմուտքում հեղեղման հետևանքով զոհվածների թիվը հասել է առնվազն 80-ի: Հուլիսի 16-ին այդ մասին հայտնել է Bild թերթը՝ վկայակոչելով Կոբլենցի ոստիկանությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Հյուսիսային Հռենոս Վեստֆալիայի Դաշնային Երկրամասում տարերքի հետևանքներից զոհվել է 30-ից ոչ պակաս մարդ, Ռայնանդ Պֆալցում՝ առնվազն 50 մարդ: «Մենք վախենում ենք, որ (զոհերի) թիվը կաճի»,- նշել են իրավապահ մարմիններում:
Ըստ որում, n-tv հեռուստաալիքի տվյալներով՝ զոհերի թիվն արդեն հասել է 81-ի: Առանձնապես սաստիկ տուժել է Արվայլերի օկրուգը` Գերմանիայի Դաշնային Հանրապետության արևմուտքում (Ռայնլանդ Պֆալցի Երկրամաս): Ներկայում տեղի իշխանությունները ենթադրում են, որ շուրջ 1,3 հազար մարդ անհայտ կորել է: Բադ օկրուգային քաղաքի միայն Նոյենար Արվայլերի շրջանում եղել է փրկարարների շուրջ հազար կանչ: Ընդամենն օկրուգում բնակվում է 130 հազար մարդ:
Հուլիսի 12-ից Գերմանիայի արևմուտքում և հարավ-արևմուտքում շարունակվում են տեղատարափ անձրևները, որոնք դարձել են ավերիչ հեղեղման պատճառ:



