Սպիտակ տան մոտ բողոքի ակցիա է տեղի ունենում՝ ընդդեմ հակակորոնավիրուսային պատվաստանյութերի հարցով Մերկելի քաղաքականության
МЕЖДУНАРОДНОЕԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ հակակորոնավիրուսային պատվաստանյութերի արտոնագրային իրավունքների հարցում վարած քաղաքականության դեմ հանդես եկողները բողոքի ցույց են անցկացնում Սպիտակ տան մոտ, որտեղ հինգշաբթի կայանալու է Մերկելի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպումը:
Ակտիվիստների խումբը պաստառ է պատրաստել «Գերմանիա, դադարեցրու արգելափակել միջազգային հակակորոնավիրուսային պատվաստանյութերը» գրությամբ: Ցուցարարներից մեկն էլ ներկայացել է փչովի տիկնիկի հանդերձանքով, որին նմանեցնում են գերամանցի կանցլերին:
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, ԱՄՆ Գաղտնի ծառայության և ոստիկանության աշխատակիցները, որոնք պահպանում են Սպիտակ տան տարածքը, չեն խոչընդոտում ակցիային:
Ցուցարարները նախագահ Բայդենին կոչ են անում Մերկելի հետ հանդիպմանը բարձրաձայնել կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի հարցն ու հորդորել Մերկելին դադարեցնել պատվաստանյութերի արտոնագրային իրավունքի կիրառումը: Նրանք այդպիսով հույս ունեն մեծացնել պատվաստանյութի արտադրումն աշխարհում և վերջ դնել համավարակին:



