COVID-19-ի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակից դուրս եկած հղին բարեհաջող ծննդաբերել է
ОБЩЕСТВО«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը ծնվել է ապրիլ ամսից Covid-19-ով 40 օր ծայրահեղ ծանր վիճակից առողջացած Անուշ Ներսիսյանի դուստրը:
Բժշկական կենտրոնի Անհետաձգելի ընդունարանի պատասխանատու Կարեն Տոնոյանի նկարագրմամբ` 29 շաբաթական հղի Անուշ Ներսիսյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է ընդունվել ապրիլի 21-ին` ծայրահեղ ծանր վիճակում, երկկողմանի տոտալ թոքաբորբով: Շուրջ մեկ շաբաթ պացիենտի վիճակը գնալով ավելի է ծանրացել: Մեկ ամիս գտնվելով վերակենդանացման բաժանմունքում` նա միացված է եղել արհեստական շնչառության սարքին:
Բժիշկների ջանքերի, շուրջօրյա նեղ մասնագիտական քննարկումների շնորհիվ հաջողվել է փրկել Անուշի կյանքը: Վերակենդանավման բաժանմունքից տեղափոխվելով 8-րդ ինֆեկցիոն բաժանմունք, 9 օր անց նա լիովին ապաքինված դուրս է գրվել:
Հղիության վերջին շաբաթներին Անուշ Ներսիսյանը գտնվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ծննդատան ավագ գինեկոլոգ-մանկաբարձ, Covid-19 կլինիկայի գինեկոլոգիական ծառայության ղեկավար Ինգա Ավանեսյանի հսկողության ներքո:
«Coivid-19-ն ինձ համար դժոխք էր, չէի կարծում, որ կհաղթահարեմ այն, կորցրել էի օրերի հաշիվը, շնչասպառ էի լինում: Իմ կյանքի մասին այդքան չէի մտածում, որքան տանը թողած փոքրիկիս ու այն բալիկի, որ դեռ նոր էր ծնվելու: Բժիշկներին, բուժքույրերին, մայրապետերին շնորհակալական բոլոր խոսքերն են քիչ, այն ինչ արեցին նրանք հրաշք էր»,-վերհիշում է Անուշ Ներսիսյանը:
Անուշի երեխան ծնվել է 40 շաբաթականում` կեսարյան հատման ճանապարհով, մայրն ու դուստրն առողջ դուրս են գրվել ծննդատնից:
1
Власти всё равно не «успокаиваются»: «Паст»
2
Потеря памяти или преднамеренность? «Паст»
3
Axios: страны G7 призвали США как можно скорее прекратить конфликт с Ираном
4
Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст»
5
«Лакмусовая бумажка» для оппозиционного поля и избирателей: «Паст»



