Մարիա Զախարովան մեկնաբանել է Սերգեյ Լավրովի աղմկահարույց լուսանկարը
МЕЖДУНАРОДНОЕՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է լուսանկարը, որը տարածվել է համացանցում:
Խոսքն այն լուսանկարի մասին է, որն իբր արվել է Մոսկվայում Սերգեյ Լավրովի ու Թալիբան շարժման ղեկավարների միջև հանդիպման ժամանակ:
Զախարովան պնդում է, որ լուսանկարն արվել է 2019 թվականին կայացած հանդիսավոր նիստի ժամանակ, որը նվիրված է եղել Ռուսաստանի ու Աֆղանստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-րդ ամյակին:
«Հիմա Մոսկվա եկած պատվիրակության հետ հանդիպել է Աֆղանստանում Ռուսաստանի դեսպան Զամիր Կաբուլովը:
Միջաֆղանական երկխոսությունը տարածաշրջանում կայունության երաշխիքն է: Հենց այդ մասին է խոսք եղել հանդիպման ժամանակ»,-ասել է նա:
Թալիբական շարժման ներկայացուցիչները Ռուսաստան այցով մեկնել են հուլիսի 8-ին: Այցը տևել է 2 օր:

1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
От выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и...
4
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации
5
«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектам



