«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՅԴ-ի եւ ԲՀԿ-ի հարաբերությունները, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, վերջին օրերին բավական լարվել են: Բանն այն է, որ ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու ՀՅԴ-ի ցանկությունը դեռ չի իրականանում: Մյուս կողմից ԲՀԿ-ին եւս իշխանությունները խոստացել են ընդգրկել ապագա կոալիցիայում: Սակայն իշխանությունները չեն շտապում արբանյակ ուժերին պորտֆելներ բաժանել, դրա համար էլ նրանք ԱԺ-ում սկսել են «նախազգուշական» քննադատություններով հանդես գալ:

Ըստ այդ նույն տեղեկությունների՝ երբ ՀՅԴ-ն 2016 թ-ի պետական բյուջեի նախագծի քննարկմանը չմասնակցեց ու ձեռնպահ քվեարկեց, հենց կոալիցիայի ձեւավորման պրոցեսի ձգձգման արդյունքն էր: Մյուս կողմից՝ ԲՀԿ-ում եւ ՀՅԴ-ում մտավախություն ունեն, որ իրենցից մեկին իշխանությունները կարող են «դուրս թողնել», ուստի մրցակիցները ՀՀԿ-ականների հետ զրուցելիս մյուսի հասցեին չարախոսելու առիթը բաց չեն թողնում: Սակայն ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վահան Բաբայանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրեց, թե իրենք ՀՅԴ-ի հետ որեւէ խնդիր չունեն, գործընկերային հարաբերություններ են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում