Փաշինյանն ընտրում է իր ապագա օպոնենտին
АНАЛИТИКАՆիկոլ Փաշինյանի իշխանությունը կազմակերպված արշավ է սկսել «Պատիվ ունեմ» դաշինքը գլխավորող Արթուր Վանեցյանի դեմ։
Վերջին օրերին լրատվականների ֆեյսբուքյան էջերի տակ ակնհայտորեն ավելացել են իշխանական ֆեյքերի հարձակումները, հատկապես Արթուր Վանեցյանի գրառումների, նրա մասին տեղեկատվական նյութերի մեկնաբանություններում։
Այս կազմակերպված հարձակումը հատկապես սրվեց, երբ հայտնի դարձավ, որ հենց Վանեցյանն է լինելու «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը 8-րդ գումարման Ազգային ժողովում։
ԱԱԾ պաշտոնը թողնելուց հետո Արթուր Վանեցյանը մշտապես եղել է Նիկոլ Փաշինյանի թիրախում։ Ապիկար իշխանությունը չի կարողանում համակերպվել այն հանգամանքի հետ, որ ազգային անվտանգության գեներալը պատերազմից դեռ շատ առաջ Փաշինյանին հորդորեց կանգ առնել, ապա և, լքելով իշխանությունը, կարճ ժամանակում ազդեցիկ և հզոր քաղաքական կուսակցություն ստեղծեց։
Իսկ խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո Փաշինյանը գիտակցում է, թե ով կարող է լինել իր հիմնական մրցակիցը։ Եթե նախկին նախագահները լուրջ հակավարկանիշ ունեն, հանրության մի հատվածը սկզբունքորեն ձայն չի տա նրանց, ապա Արթուր Վանեցյանն այդ առումով անխոցելի է, իսկ ԱԱԾ պետ եղած ժամանակ վայելում էր հանրության բուռն աջակցությունը։
Ըստ էության, Փաշինյանն ինքն էլ չի թաքցնում իր վախերը, գիտակցաբար ընտրում է իր ապագա քաղաքական օպոնենտին՝ երիտասարդ, եռանդուն գործչին։ Արթուր Վանեցյանը ապագա քաղաքական գործընթացներում կարող է ստանձնել ընդդիմության առաջնորդի դերը՝ նոր խնդիրներ հարուցելով փաշինյանական ապիկար իշխանության համար։
Արման Գրիգորյան
1
Очередной митинг: чем недовольны сотрудники государственных структур? «Паст»
2
Почему власти «паникуют»? «Паст»
3
Какие аудиозаписи и документы собирается опубликовать бывший министр обороны? «Паст»
4
Мишель Пфайффер говорит, что стала жить «более осмысленно» после того, как стала бабушкой
5
Тупик одностороннего мира: когда Армения говорит о будущем, а Азербайджан формирует поколение, полно...



