Սև ծովում խորտակվող ուկրաինական նավին օգնության է հասել ՌԴ Սևծովյան նավատորմի «Իվանովեց» հրթիռային մոտորանավակը
МЕЖДУНАРОДНОЕՍև Ծովում ուկրաինական խորտակվող ձկնորսական նավին օգնության է հասել ՌԴ Սևծովյան նավատորմի «Իվանովեց» հրթիռային մոտորանավակը, հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ հղում տալով Ռուսաստանի Դաշնության պաշտպանության ազգային վերահսկման կենտրոնին։
«Սևծովյան նավատորմի «Իվանովեց» հրթիռային մոտորանավակը ուղարկվել է այն տարածք, որտեղ խորտակվում էր ուկրաինական OD-2592 ձկնորսական նավը, որի անձնակազմը հուլիսի 3-ին ժամը 01։27 օգնություն էր խնդրել», - ասված է տարածված հաղորդագրության մեջ։
Հաղորդագրության համաձայն՝ քաղաքացիական նավի հետ կապված արտակարգ իրավիճակի մասին զեկուցվել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության ազգային վերահսկման կենտրոն, որը Ուկրաինայի իշխանություններին տեղեկացրել է՝ OD-2592 նավի կողմից ազդանշան ստանալու մասին։
Ավելի վաղ «Իվանովեց» հրթիռային մոտորանավակն ազդանշան էր ստացել ուկրաինական ձկնորսական նավից, որը նշել էր, որ խափանվել է շարժիչն ու խնդրել այդ մասին տեղեկացրել ուկրաինական իշխանություններին։
Ձկնորսական նավին օգնություն տրամադրելու համար տարածքում են ռուսական «Իվանովեց» հրթիռային մոտորանավակն ու ՌԴ ԴԱԾ (դաշնային անվտանգության ծառայության) սահմանապահ ծառայության «Բեզուպրեչնի» նավը։



