Ереван, 13.Май.2026,
00
:
00
ВАЖНО


«Այս իշխանության դեպքում լուրջ ու մեծ փոփոխությունների սպասել չի կարելի». «Փաստ»

ЭКОНОМИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

2021 թվականի հունվար-մայիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 4,3 %-ով: Ոլորտի պատասխանատուները պնդում են, որ այս ցուցանիշը փաստում է տնտեսության վերականգնման մասին:

«Անգամ պետք չէ տնտեսագետ լինել, որպեսզի թվերն իրար կողք դնել ու տեսնել, թե նման աճ կամ տնտեսության նման զարգացում արդյո՞ք գոյություն ունի: Ընդհանրապես, կան տնտեսական աճ, վերականգնողական աճ, տնտեսության զարգացում և մարդկային զարգացում եզրույթները, որոնք մեկը մյուսից բավականին տարբեր են: Այս դեպքում խոսքը վերականգնման մասին է: Վերցնենք անցած տարվա տնտեսության տարեկան մոտ 7,8 տոկոս անկումը և այս տարվա առաջին ամիսների 4,3 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշը: Լավ կլինի, որ այս տարվա կտրվածքով ավելի մեծ ակտիվության ցուցանիշ լինի և բարձրանա 7,8 տոկոս անկման ցուցանիշից: Եթե բարձրանա, նոր միայն կասենք, որ վերականգնման որոշակի մակարդակ կա: Առայժմ չենք հասել տնտեսության վերականգնման մակարդակին: Այնպես որ, պետք չէ այդ թվերը թմբկահարել: Առավել ևս, որ ցուցանիշները բացարձակապես որևէ առնչություն չունեն կառավարության հետ: Չենք կարող ասել, որ մասնավորապես 4,3 տոկոս ցուցանիշը կառավարության վարած տնտեսական քաղաքականության արդյունքում է գրանցվել»,- «Փաստի» հետ զրույցում ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը՝ նշելով, որ պետք է ձեռնպահ մնալ այդպիսի արտահայտություններից:

«Ինքնահոսի մատնված տնտեսության արդյունք է այս ցուցանիշը: Ուրիշ հարց, եթե կառավարությունից որևէ մեկը մատնանշի, թե ինչ են արել այդ ուղղությամբ, ըստ որի, 4,3 տոկոսանոց ցուցանիշ է գրանցվել: Բայց նման բան չեն կարող անել, որովհետև նման արդյունք գրանցվել է հիմնականում գյուղատնտեսության ոլորտի, առևտրի շրջանառության, որոշակի սպառման, նաև էլեկտրաէներգիայի արտադրության շնորհիվ: Այսինքն, ցուցանիշները ևս վկայում են այն մասին, որ գործ ունենք հատկապես մասնավոր հատվածի համառության շնորհիվ ձեռքբերված որոշակի արդյունքների հետ, սակայն դրա տակ չկան հիմքեր, որոնք վերաբերում են տնտեսական քաղաքականությանը»,-ասաց Մանասերյանը:

Անդրադառնալով գնաճի 5,5 տոկոս ցուցանիշին՝ Թաթուլ Մանասերյանը նշեց. «Ուզում եմ հիշեցնել, որ գնաճի ցուցանիշը մոտ 500 ապրանքատեսակների միջինացված գինն է և ոչ, օրինակ` առաջին անհրաժեշտության ապրանքների: Դա ընդհանուր մակրոտնտեսական ցուցանիշ է, և կառավարությունը պետք է մտահոգվի առաջին անհրաժեշտության 1011 ապրանքախմբերի գնաճով: Իրականում գնաճը շատ ավելին է՝ երկնիշ թվերով: Այդ իրողությունը խանութներում գնումներ կատարելիս մենք ինքներս տեսնում ենք, և այստեղ, իհարկե, անելիքները շատ-շատ են»:

Այդուհանդերձ, տնտեսագետը վերարտադրված իշխանության պարագայում տնտեսության վերականգնման ու զարգացման առումով սպասելիքներ չունի: «Այս իշխանության դեպքում և այս իշխանության կադրային քաղաքականության պարագայում պետք է սպասել նույն իրավիճակի շարունակությանը: Նույն միտումները կարող են շարունակվել: Ես, իհարկե, լավատեսության հիմքեր, ամեն դեպքում, ունեմ, բայց այդ հիմքերը կարելի է իրացնել միայն պրոֆեսիոնալ, ազգային մտածելակերպ ունեցող կառավարություն ունենալու դեպքում: Այս պարագայում մենք դա չունենք: Մենք չունենք գյուղատնտեսության նախարարություն, երբ երկրի բնակչության կեսից ավելին հենց այդ ոլորտում է գործունեություն ծավալում:

Այս հանգամանքն անտեսվում է, չկա հեռանկարային քաղաքականություն, չկա տնտեսական որևէ ռազմավարություն: Չկա նաև լրջմիտ քաղաքականություն, գործիքակազմ, հատկապես մարդկային կապիտալ կառավարման ոլորտում: Այս իրողությունների պարագայում լուրջ ու մեծ փոփոխությունների սպասել չի կարելի: Իհարկե, միկրոմակարդակում մասնավոր ձեռնակատիրությունը որոշակի համառության շնորհիվ կարող է արդյունքների հասնել ու հասնում է, բայց մինչև երկրում ընդհանուր միջավայրը չփոխվի, վերականգնում չի լինի: Այս պայմաններում որևէ լուրջ կանխատեսում չեմ կարող անել, այն, ինչ կունենանք, դա կլինի միայն այս իրավիճակի շարունակությունը»,-ասաց տնտեսագետը՝ շեշտելով նաև կառավարման ոլորտում պատասխանատվության իսպառ բացակայութան մասին:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Борьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»Ucom повышает скорость интернета во всех тарифах Unity «След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиИллюзия мира: как саммит в Ереване обнажил стратегический тупик Армении В Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиСаммит хромых уток в Ереване