Ереван, 24.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Հետընտրական գործընթացները՝ իրավական ճանապարհով. «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Մինչ իշխանությունները տրամադրված են ընտրությունների արդյունքները վերջնականապես ամփոփելուն, հետընտրական բազմաթիվ գործընթացներ դեռևս առջևում են։ Առաջին հերթին խնդիրը վերաբերում է ընտրական գործընթացի արդյունքները իրավական ճանապարհով վիճարկելու հանգամանքին։ Հարցն այն է, որ ընտրությունների ամփոփումից հետո 5 օրվա ընթացքում մասնակցող քաղաքական ուժերը կարող են դիմել ՍԴ՝ արդյունքները վիճարկելու հիմքով։

Եվ հիմնական ընդդիմադիր ուժերից «Հայաստան» դաշինքը և «Պատիվ ունեմ» դաշինքը, որոնք ԱԺ են անցել, հայտարարել են, որ դիմում են ՍԴ՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու հիմքով։ Այս ուժերի կողմից ՍԴ դիմելու փաստն բավական ուշագրավ է, քանի որ այն վկայում է ընտրությունների արդյունքները վիճարկելու հիմքերի առկայության մասին։ Իսկ այդ հիմքերը վերաբերում են զանգվածային ընտրախախտումներին։ Ուշագրավ է, որ, նրանց համոզմամբ, հանրայնացված փաստերը ՍԴ դիմումի հիմքում ընկած փաստերի ընդամենը տասը տոկոսն են։ Այսինքն, գործ ունենք տասնյակ հազարավոր, եթե չասենք հարյուր հազարավոր ձայների վիճարկման խնդրի հետ։ Նույնիսկ սովորական քաղաքացու համար է պարզ, որ ընտրությունները շատ հեռու էին արդար ու թափանցիկ լինելու չափանիշներից։

Հատկապես բազմաթիվ կասկածների տեղիք է տալիս այն հանգամանքը, որ ընտրողների ռեգիստրը չափից շատ ուռճացված էր։ Ընդդիմությունը փաստեր ունի նաև այն մասին, որ եթե ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 49 տոկոսը, ապա այդ մասնակիցների 100 հազարից ավելիի անձնագիրը չի աշխատել, իսկ սա կարող է ընտրակեղծարարական մեխանիզմների իրագործման գործիք լինել։ Սրան զուգահեռ, արձանագրվել են բազմաթիվ ուղղորդումների, վարչական ռեսուրսի համատարած կիրառման և այլ ընտրախախտումների դեպքեր, որոնք ընդդիմադիր ուժերն, ըստ երևույթին, կկցեն ՍԴ ուղղված իրենց դիմումին։

Փաստորեն շուրջ 200 հազար ձայնի վիճարկումն իր հերթին մեծապես կարող է ազդել ընտրությունների արդյունքների վրա՝ հանգեցնելով առնվազն մանդատների բաշխման փոփոխության։ Այսինքն, պետք չէ բացառել, որ ՍԴ-ի որոշումից հետո իշխանությունները կարող են կորցնել նաև ԱԺ-ում ունեցած տեղերի 3/5-րդը, ինչը հսկայական առավելություններ կտա ընդդիմությանը։ Ի դեպ, հիշենք, որ Փաշինյանն ընտրություններից առաջ ինքնավստահ հայտարարում էր, թե հետընտրական գործընթացներ տեղի չեն ունենալու։ Իսկ սա ի՞նչ է, եթե ոչ հետընտրական գործընթաց։ Մի՞թե Փաշինյանի պատկերացմամբ հետընտրական պրոցեսը միան փողոցն ու բախումներն են: Ընդդիմությունը նման քայլի չի դիմում, քանի որ, ի տարբերություն նույն Փաշինյանի, հաշվի է առնում երկրի շահերը։ Մյուս կողմից՝ Փաշինյանն ընտրարշավի ընթացքում հայտարարում էր, թե իր ձեռքը կկտրի, սակայն թույլ չի տա, որ գեթ մի քվե կեղծվի։ Դե, մենք ամենևին չենք ուզում, որ նա իր ձեռքը կտրի: Բայց դե, հազիվ թե որևէ մեկը այն ժամանակ էլ հավատում էր, որ այս իշխանությունն առանց կեղծիքների կարող է վերարտադրվել:

Չնայած Փաշինյանի այդ որ մի հավաստիացումն ու խոստումն է իրականություն դարձել, որ այս հայտարարությունն էլ իրականություն դառնար։ Իսկ ինչ վերաբերում է հիմնականում Արևմուտքի շահերը սպասարկող մի շարք միջազգային կազմակերպությունների և իրավապաշտպանների՝ ընտրությունների վերաբերյալ գնահատականներին, ապա զարմանալի չէ, որ նրանք այս անգամ շրջանցում են ընտրախախտումները, չեն ցանկանում խոսել այդ մասին։ Այնինչ, նախկինում, երբ մի փոքր միջադեպ էր գրանցվում, համաշխարհային աղմուկ էին բարձրացնում։ Բազմաթիվ փորձագետների կարծիքով, սա պայմանավորված է այն հանգամանքով, որ Փաշինյանը հլու ձևով կատարում է արտաքին ուժերի պահանջները։

Իր համար կարևորն իշխանության մնալն է, թեկուզ Հայաստանի ինքնիշխանությունը զիջելու պայմանով։ Ինչևէ, անկախ նրանից, թե ինչ որոշում կընդունի ՍԴ-ն, ըստ ընդդիմության ներկայացրած փաստերի, ակնհայտ է, որ այս ընտրությունները, շատ մեղմ ասած, հեռու էին ժողովրդավարական, արդար ու ազնիվ լինելուց: Ի վերջո, մինչ ընտրությունները գրեթե ոչ ոք չէր հավատում, որ ՔՊԿ-ն կարող է 30-35 տոկոսից ավելին ստանալ:

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян