Մարտին Մկրտչյանի ու որդու ջերմ լուսանկարը
ЛАЙФԵրգիչ Մարտին Մկրտչյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում երգիչը պատկերված է իր ու Հռիփսիմե Հակոբյանի որդու՝ Լեոյի հետ։ Հայր ու որդի ջերմ գրկախառնված են։ Մարտինը հրապարակումը չի մեկնաբանել։

Հունիսի 8-ին Մարտինն ու Հռիփսիմեն երկրորդ անգամ ծնողներ են դարձել։ Զույգը որդու համար ընտրել է Ռոբերտ անունը։ Օրեր առաջ երիտասարդ մայրիկը ցույց էր տվել, թե ինչ անակնկալ է մատուցել ավագ որդին եղբորը։ «Մամ ջան, իմ հարազատ եղբորը նվեր եմ առել՝ փափուկ խաղալիք։ Ռոբերտի մեծ ախպեր Լեո»,- բացիկի վրա գրել է երգչուհու ավագ որդին։ «Լեոյիս առաջին նվերն իր ապերիկին։ Գժվելիքս»,- գրել էր երգչուհին։
1
Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень ...
2
Когда земля уходит из-под ног: «Паст»
3
Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»
4
Курс финансовой грамотности в ЕГУ: Idram и IDBank
5
Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»



