Ոչ սթափ վիճակում գտնվող վարորդները կենթարկվեն քրեական պատասխանատվության (տեսանյութ)
ВИДЕОA1plus.am-ը գրում է.
Այսօր ԱԺ-ում ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հեղինե Բիշարյանին հետաքրքրում էր ոչ սթափ վիճակում գտնվող վարորդներին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հարցը։ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին ուղղված նրա հարցը այսպիսին էր.
«Այս հարցը և դրական կողմ ունի և նաև բացասական ։ Դու՞ք ուսումնասիրել եք այլ երկրների փորձը , կան այդպիսի քրեականացված հոդվածներ այլ երկրներում, կարող եք այդպիսի օրինակներ բերել, որից ելնելով մենք էլ ենք նախատեսում նման մոտեցումներ»։
Նախարարը ի պատասխան շեշտեց.
«Օրինակ Էստոնիայի ՔՕ-ով նախատեսված է մեխանիկական տրանսպորտային միջոց վարող այն վարորդին , ով գտնվում է ալկոհոլի կամ թմրանյութերի ազդեցության տակ , պատժել կամ տուգանքով կամ միանգամից ազատազրել մինչև 2 տարի ժամկետով . Լատվիայում նույնպես այսպիսի մոտեցում կա՝ ազատազրկում մինչև մեկ տարի կամ կալանք՝ հարկադրանքի միջոցների կիրառմամբ և այլն։
Մանրամասները՝ A1plus.am-ում:



