Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
ОБЩЕСТВОՀունիսի 26-ին, ժամը 18։41-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օձուն գյուղի գերեզմանատուն տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա տուժած։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «VAZ 2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ․ Կ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել․ վարորդը և ուղևորը արգելափակվել են ներսում։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, վարորդին և ուղևոր Լ․ Մ․-ին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են Ալավերդու ԲԿ։ Բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։
1
Чем Армении грозит прекращение членства в ЕАЭС?
2
В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащие
3
«Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео)
4
Пашинян анонсировал для Армении эпохальные события
5
Но если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»



