ԵԱՏՄ-ի երկրների ղեկավարները քննարկելու են ՉԺՀ-ի հետ համագործակցության «ճանապարհի քարտեզը»
ПОЛИТИКАԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ղեկավարները դեկտեմբերի 21-ին Մոսկվայում կայանալիք հանդիպմանը քննարկելու են Չինաստանի հետ փոխգործակցության խորացումը: Այդ մասին դեկտեմբերի 18-ին լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
«Առանձին պլանավորվում Է արծարծել Չինաստանի հետ առեւտրատնտեսական փոխգործակցության խորացման հարցերը: «Դա ներառում Է Եվրասիական տնտեսական միության գործունեության զուգորդումը Պեկինի կողմից իրականացվող «Մետաքսի ճանապարհի» տնտեսական գոտու նախաձեռնության հետ: Սպասվում Է, որ ղեկավարները կհանձնարարեն Եվրասիական հանձնաժողովին՝ պատրաստել Չինաստանի հետ համագործակցության «ճանապարհի քարտեզ», որը կներառի գերակա համատեղ նախագծերի ցանկը»,-ասել Է Ուշակովը:
Նա հայտնել Է, որ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի առաջիկա նիստին կմասնակցեն Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի ու Ղրղզստանի նախագահները:
«2016 թվականի հունվարի 1-ից նախագահությունն անցնում Է Ղազախստանին: Կընդունվի համապատասխան որոշում»,-ասել Է ՌԴ նախագահի օգնականը եւ հավելել, որ նիստում պլանավորվում Է որոշում ընդունել տնտեսական միության եկող տարվա բյուջեի մասին:



