Ереван, 08.Август.2026,
00
:
00
ВАЖНО


Դադարե՛ք մեղադրել ժողովրդին․ դո՛ւրս բերեք հոգեբանական ներգործության տիրույթից․ Ճշմարիտյան

БЛОГ

Էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Դադարե’ք մեղադրել ժողովրդին, երիցս ճիշտ են բոլոր նրանք, ովքեր նշում են, որ այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ Արցախում և Հայաստանում, պատասխանատու գործող վարչախումբն ընդհանրապես չպետք է հայտնվի Հայաստանի նորընտիր օրենսդիր մարմնում։

Ամենապարզունակ մարդկային տրամաբանությունը չի կարողանում հաշտվել հայտարարված արդյունքների հետ։ Այդպիսի դիրքորոշումն օրեցօր առավել խորանում է աղաղակող ընտրախախտումների բացահայտման հետևանքով։ Այս ամենը ի վերջո կպարզվի, սակայն, անհերքելի փաստ է նաև այն, որ տվյալ ուժի օգտին քվեարկել են մի քանի հարյուր հազար քաղաքացիներ։

Ինչո՞ւմն է բանը…

Հայտնի է, որ ցանկացած հասարակություն առողջ է այնքանով, որքանով նույնական են իրողությունները և դրանց մասին հասարակության ամբողջական ընկալումները, իմացություններն ու պատկերացումները։

Ընտրությունների չափազանց կասկածելի արդյունքները հաշվի առնելով հանդերձ, ակնհայտ է, որ հայ հասարակության որոշակի հատված դեռևս դրսևորում է իրողություններին անհամարժեք վարքագիծ։

Մասնավորապես՝ իր հայրենակցի, ազգակցի, կամ նույնիսկ իր նկատմամբ բացահայտ սպառնալիքն ու ծաղրը ընդունում է ծափահարություններով, իսկ հարազատի տառապանքի, մահվան, կամ հայրենիքի կորստյան ուղղակի պատասխանատուներին սրտառուչ ողջունում է։

Շատերը բողոքում են, որ իրենք բազմիցս փորձել են բացատրել անտեղյակ կամ խաբված մարդկանց, սակայն վերջիններս պարզապես չեն ցանկանում նույնիսկ լսել։

Մի կողմ թողնելով նման վարքագծի դրսևորման հնարավոր այլ շարժառիթները՝ անհնար է այս ամենը որակել այլ կերպ, քան որպես հոգեբանական ներգործության հետևանք։

Ավելի պարզ՝ իրադարձությունների, երևույթների և անհատների մասին ճշգրիտ ու փաստարկված, հիմնավոր և անհերքելի փաստերի փոխարեն տարիներ շարունակ հատուկ մշակված մանիպուլյացիոն տեխնոլոգիաներով հասարակությանն անընդհատ մատուցվել են խեղաթյուրված փաստեր, սուտ և հնարովի պատմություններ, կիսաճշմարտություններ և այլն։

Կիրառվող ժամանակակից բազմատեսակ ու բազմաբնույթ գործիքակազմով իրականացվել է զանգվածային հոգեբանական ներգործություն, որի հետևանքով մարդկանց մի զգալի հատված պարզապես հայտնվել է այլընտրանքային իրականության տիրույթում, և բնականաբար դրսևորում է իրականությանն անհամարժեք ենթագիտակցական ռեֆլեքսային արձագանք։ Այն է՝ սկսել է սիրել, հավատալ ու նվիրվել իր նկատմամբ ակնհայտ ատելությամբ լցվածներին, և՝ մերժել, խուսափել ու վանել իրեն գործնականում նվիրվածներին և սատարողներին։

Այս ամենը հանգեցրել է նրան, որ հասարակության մի մասի կողմից իրողություններին անհամարժեք վարքագիծն իր անմիջական ազդեցությունն է թողել առաջին հերթին հասարակական հարաբերությունների վրա։ Տրամաբանական է, որ դրա հետևանքով ձևախեղվել են նաև համարյա բոլոր տեսակի մարդկային հարաբերությունները։

Այս համատեքստում բացառություն չեն կազմում նաև համապետական ընտրությունների գործընթացները, և բնականաբար՝ իրականությանն անհամարժեք դրանց վերջնարդյունքը։

Հետևաբար, ի թիվս այլ խնդիրների առաջնային է հասարակության ամբողջական «առողջացման» խնդիրը, որի անհրաժեշտ պայմանն է այս կարգի հոգեբանական ներգործության հնարավորինս նվազեցումն ու վերջնական բացառումը։

Ասել է թե՝ անհրաժեշտ է չեզոքացնել ստի գոյացումն ու դրա ազդեցությունը, իսկ վերջինս, ի թիվս այլ միջոցների՝ հնարավոր է բացառապես ճշմարտությունը ժողովրդին հասցնելու միջոցով։

Եզրակացությունը մեկն է. անհրաժեշտ է ավելի մեծ թափով շարունակել սկսված գործընթացը` անընդհատ և անդադար, համակարգված ու կազմակերպված, գրագետ և համբերատար, առանց տրտնջալու և նյարդայնանալու, առանց մարդկանց վիրավորելու և անվանարկելու, ինչո՞ւ ոչ, նաև հատուկ մշակված տեխնոլոգիաներով ու գործիքակազմով՝ժողովրդին մատուցել իրականությունը, ծանոթացնել իրողություններին, փաստերին ու հիմնավորված փաստարկներին։

…Երբեք կանգ չառնել, օգտագործել ճշմարտությունը հասցեատիրոջը հասցնելու բացառապես բոլոր հնարավոր և հասանելի միջոցները, մասնավորապես նաև՝ խորհրդարանական ամբիոնը։

Ստի և կեղծիքի, ձեռնածությունների և խաբեության «արտադրության հզոր մեքենան» աշխատում է անդադար, և հետևաբար այս խնդրի լուծման ճանապարհին ցանկացած կանգառ կամ հապաղում կարող է լինել ճակատագրական։

Այնպես որ, լիարժեք տեղ հասցրեք ճշմարտությունը, դուրս բերեք ժողովրդին հոգեբանական ներգործության և այլընտրանքային իրականության տիրույթից, հետո եթե կտեսնենք՝ արժե՞ մեղադրել, թե՞՝ ո՛չ»։

 
Мы не хотим, чтобы сатана, пришедший к власти, судил христиан за их поступки При поддержке Ucom представлена образовательная игра «Запоминай животных» Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак КарапетянВыполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акциейUcom и FPWC обеспечат круглосуточный мониторинг дикой природы в Гнишике с помощью солнечной энергииIdram и IDBank - рядом со стартапами на Seaside Startup SummitВ мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане «По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»В Ереване состоялся форум здоровья и эстетики «Три ключа к красоте»Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankПредставитель Армении стал амбассадором международной премии «Евразия»Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности «Евразия-Армения» отдала дань памяти культурному и общественному деятелю Армену ГригорянуПри поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankСохранение исторической памяти: активисты «Евразия-Армения» посетили монастырский комплекс Хор Вирап Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»