Ереван, 30.Март.2026,
00
:
00
ВАЖНО


«Կարող ենք տունը չվերանորոգել, բայց մեկնել հանգստի». Իրինա Թովմասյանը՝ ճամփորդելու համար տնտեսելու, ընդհանուր 15՝ այս տարի 3 անգամ Եգիպտոսում լինելու և Փարիզ գնալու համար այկիդոյի հաճախելու մասին

ЛАЙФ

«Միսս Հայաստան 2003» Իրինա Թովմասյանը ճամփորդել շատ է սիրում և, իր խոսքով, հասցրել է լինել 20-ից ավելի երկրներում՝ Գերմանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Չեխիայում, Հունաստանում, Ղազախստանում, Բուլղարիայում, Նորվեգիայում, Մալդիվներում, Սերբիայում և այլուր: Tert.am Life-ը զրուցել է Իրինայի հետ առաջին ճամփորդության, իրեն ամենից շատ տպավորած երկրների, 15 անգամ Եգիպտոսում լինելու և ճամփորդությունների ֆինանսական կողմն ապահովելու մասին:

Ըստ Իրինայի՝ առաջին ճամփորդությունը եղել է 19 տարեկանում, գնացել է Սանկտ Պետերբուրգ: «Մեկ ամիս մնացել ու աշխատել եմ այնտեղ, շատ տպավորիչ ճամփորդություն էր: Նախ՝ առաջին անգամ միայնակ էի մեկնել՝ չնայած կազմակերպիչների մեջ հայեր կային, մայրիկիս ընկերուհին ևս այնտեղ էր: Բնակվում է հենց մայրիկիս ընկերուհու տանը, ինձ այնքան էլ մենակ չէի զգում: Սանկտ Պետերբուրգն այն քաղաքն է, որտեղից յուրաքանչյուրն էլ տպավորված կվերադառնա: 4 անգամ եղել եմ կերպարվեստի  և դեկորատիվ-կիրառական արվեստի «Էրմիտաժ» թանգարանում»,- պատմեց նա:

Իրինան ասաց, որ քույրիկի՝ «Միսս Հայաստան 2003», «Վիցե միսս Եվրոպա 2006» Լուսինե Թովմասյանի և մայրիկի հետ ևս շատ է ճամփորդել: «Տարիներ առաջ ես և Լուսինեն միասին Ֆրանսիա՝ Փարիզ էինք գնացել: Լուսինեն մասնակցում էր «Միսս Եվրոպա» մրցույթին, մեր մեկնելու առիթը դա էր: Բնականաբար, շատ տպավորված էի: Մեգգին ծնվել էր արդեն, նրան առաջին անգամ թողեցի և գնացի: Այդ ժամանակ աշխատում էի մի գրասենյակում, որտեղ ինձ վախեցրել էին, թե Փարիզը վտանգավոր է, հատկապես մենակ շրջելու համար, պետք է պատրաստված լինես, նույնիսկ հատուկ շարժումներ իմանաս: Գնացի այկիդոյի (Ճապոնական մարտարվեստ, խմբ.) մարզումների: Իհարկե, հիմա ժպիտով եմ հիշում այդ ամենը, քանի որ վտանգավոր ոչինչ չկար, ամբողջ Փարիզն արթուն էր նույնիսկ գիշերը»,- նշեց նա:

Գեղեցկուհու տիտղոսակիրը վերհիշեց, որ իր կյանքի ամենատպավորիչ ճամփորդությունն ամուսնու հետ է ունեցել: «Գնացել ենք Իտալիա՝ 11 քաղաք: Մշակույթն այնքան շատ էր, չէինք հագենում: Մեկը դեռ լիարժեք չուսումնասիրած՝ մյուսն էինք տեսնում: Ես առաջին անգամ էի Իտալիայում,- ասաց նա և հավելեց, որ  կարանտինից առաջ ամուսնու հետ նաև Մալդիվներ էին գնացել,- Մոտ 10 տարի ուզում էինք գնալ, բայց չէր ստացվում: Ամեն ինչ մեզ շատ դուր եկավ, բայց երեխաների հետ չէի գնա, Մալդիվներ պետք է գնալ ամուսնու, սիրելի մարդու հետ»:

Հարցին, թե ո՞ր երկիրն է ամենաշատն այցելել, Իրինան պատասխանեց. «15 անգամ Եգիպտոսում եմ եղել: Միայն այս տարի 3 անգամ գնացել եմ, հուլիսին նորից ընտանիքով եմ մեկնելու, որից հետո աշխատանքային այցով ես կրկին գնալու եմ: Չեմ հոգնում Եգիպտոսից, ծովը շատ եմ սիրում, ես ու ամուսինս դայվինգով ենք զբաղվում: Ժամանակին շուրջ 10 օր դասերի ենք գնացել, քննություններ հանձնել և դայվինգի սերտիֆիկատ ստացել: Կարող եք խորը սուզվել, նույնիսկ մենակ՝ առանց ուղեկցորդի: Շատ ենք դայվինգով զբաղվել, երբ 10 օրով գնում ենք, հաստատ 5 օր դայվինգով ենք զբաղվում: Հիշում եմ իմ առաջին սուզվելը: Ինձ ափի մոտ իջեցրին, անհետաքրքիր էր, հիասթափված էի: Դրանից հետո, երբ երկրորդ անգամ սուզվեցի, բացահայտեցի իրական ջրային աշխարհը»,- ասաց նա:

Իրինան շեշտեց, որ պատմական բուրգերը ևս տեսել է: «Մոտ 16 տարի առաջ՝ երբ առաջին անգամ Եգիպտոս էի գնացել, այցելեցի, շատ տպավորիչ էին, բայց, կարծում եմ, մի քանի անգամ գնալ չարժե՝ չնայած հետաքրքիր էր, որ կարող էիր ձեռք տալ այդ հրաշքին: Հիմա տեխնիկապես գերզարգացած դարում ենք ապրում, բայց զարմանալի է, թե ինչպես են այդքան տարիներ առաջ մարդիկ կարողացել նման բան կառուցել»,- ընդգծեց Իրինան:

Իրինան նաև նշեց, որ համաձայն է՝ ճամփորդելը նաև ֆինանսական հնարավորություններից է կախված, բայց կարող ես Հայաստանում էլ ճամփորդել: «Հայաստանում այնքան գեղեցիկ վայրեր կան: Ինձ համար նույնիսկ Դիլիջան գնալը ճամփորդություն է: Միշտ էլ փորձել եմ տնտեսել ու ինչ-որ երկիր մեկնել, հիմա էլ ընտանիքով նույն սկզբունքով ենք առաջնորդվում: Թանկ հագուստների, սրճարանների վրա գումար չենք ծախսում, կարող եմ երեխաներին հասարակ հագուստներ գնել, որովհետև դա կարևոր չէ: Ճամփորդում ենք ինչ-որ բանի հաշվին, կարող ենք տունը չվերանորոգել, բայց մեկնել հանգստի»,- եզրափակեց Իրինան:

Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереПризнание на высшем уровне: Тамара Варданян получила Благодарность Президента Российской ФедерацииМинистры иностранных дел Ирана и России провели переговоры«“Западный Азербайджан”: экспансия под прикрытием возвращения» «От Ватикана до политики экспансии: истоки проекта “Западный Азербайджан”» Скончался видный государственный деятель Армении Левон СаакянMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаUnity от Ucom — лучшая фиксированная сеть в Армении Исаагулян: идею «Западного Азербайджана» Алиеву предложил Пашинян 1% idcoin в рамках TOON EXPO 2026 от IDBankОлимпийский спорт должен объединять, а не становиться ареной политических кампаний Эксперт: угроза Пашиняна о войне показывает качество того мира, который он якобы строит Еще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»60 миллионов долларов США: Америабанк присоединился к финансированию строительства дата-центра ИИ Firebird в Армении Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»От «возвращения миллиона» к репарациям: требования Баку ужесточаются, Ереван — молчит. Нахапетян Курс финансовой грамотности в ЕГУ: Idram и IDBankЭксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШАПлан ликвидации Армении. Что скрывается за термином «Западный Азербайджан»?Армянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об АрменииС начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человекВладимир Варданян избран судьей Конституционного суда АрменииОт Арцаха к Еревану: следующий этап азербайджанской экспансииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст» Журнал Global Finance признал Америабанк лучшим банком года в Армении Угроза национальной идентичности армянского народа: «Паст»IDBank предупреждает о мошенничестве под видом удаленной работыЦеленаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана