Հարկ եմ համարում Զատուլինի հիշողությունը թարմացնել․ Արման Աբովյան
БЛОГԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Լսեցի Կոնստանտին Զատուլինի կարծիքը այն մասին, թե իբր Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ-ի գործունեությունը ԱԺ-ում ոչ այդքան ընդդիմադիր էր և ենթարկվում էր օրվա «коньюктура»-ին ( սա հենց իր խոսքերն են), և «նոր» ընդդիմությունը կլինի ավելի վճռական։
«Նոր» ընդդիմության մասով առայժմ բան չեմ կարող ասել, սակայն հարկ եմ համարում Զատուլինի հիշողությունը թարմացնել, քանզի, ըստ երևույթի, նա մոռացել է, թե ինչպես ԲՀԿ-ն՝ Ծառուկյանի գլխավորությամբ, օր ու արև չէր տալիս իշխանություններին, կամ միգուցե հիշեցնե՞մ թե ինչպես մենք բոլորս և հատկապես պարոն Ծառուկյանը շարունակական ենթարկվում էինք զանգվածային քաղաքական հետապնդումների, թե կարող է Զատուլինը մոռացե՞լ է, թե ինչպես Ծառուկյանը իր սկզբունքները չդավաճանելով՝ գնաց բանտ։
Եվ ամենակարևորը՝ մինչև էս վերջերս պարոն Զատուլինի մոտ երբեք չի եղել կասկած Ծառուկյանի սկզբունքայնության մեջ՝ ինչը հենց Զատուլինը բազմաթիվ անգամ ընգծել է, մեկել հիմա իր մոտ նոր կարծիքներ են առաջացել, քանզի ՜ ըստ երևույթի «коньюктура» է փոխվել։
Հ՞ն, պարոն Զատուլին, հիմա ո՞վ է «коньюктурщик»։
1
Государственная политика должна объединять общество
2
Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»
3
Источник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёстким
4
Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: Амстердам
5
Урсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного ...



