Իշխան Զաքարյանն «անհետացավ» լրագրողների աչքից
ПОЛИТИКАԱզգային ժողովում շարունակվում է արտահերթ նիստը: Նկատենք, որ երեկ նիստն ընդհատվեց Վերահսկիչ պալատի տարեկան զեկույցի ժամանակ պատգամավորների հայտարարությունների ժամին: Ինչպես արդեն գրել էինք, այս անգամ Վերահսկիչ պալատի տարեկան զեկույցը ներկայացրեց անձամբ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը: Նա այսօր էլ փոքր-ինչ ուշ ներկայացավ ԱԺ նիստերի դահլիճ՝ բաց թողնելով ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի սուր ելույթը:
Հետաքրքրական է, որ Զաքարյանն իր ամփոփիչ ելույթից հետո, երբ արդեն քննարկվում էր այլ նախագիծ, մնաց դահլիճում: Նիստերի դահլիճի մուտքերից մեկի մոտ նրան էին սպասում Վերահսկիչ պալատի ներկայացուցիչները և լրագրողները: Անցել էր արդեն 30 րոպե, ինչ ՎՊ-ն տարեկան զեկույցի քննարկումն ավարտվել էր, սակայն Զաքարյանը դեռ չէր շտապում դուրս գալ դահլիճից:
Ընդմիջում հայտարարելուց առաջ, սակայն, պարզվեց, որ Իշխան Զաքարյանը կարողացել է այլ ելքով լքել դահլիճը: Ստացվում է, որ թեև Զաքարյանը կարողացել է հաղթահարել պատգամավորներից խուսափելու բարդույթը, սակայն դեռ շարունակում է խույս տալ լրագրողներից:
Լիլիթ Լալայան



