Ալեն Դելոնը գլխուղեղի կաթվածից հետո առաջին անգամ հայտնվել է ամսագրի շապիկին (լուսանկար)
КУЛЬТУРАՖրանսիական կինոյի աստղ Ալեն Դելոնը 2019-ին գլխուղեղի կաթվածից հետո առաջին անգամ հարցազրույց է տվել Paris Match ամսագրին․ 85-ամյա Դելոնն իր շան հետ հայտնվել է նաև ամսագրի շապիկին։
Ծառապատ այգում արված լուսանկարում հայտնի դերասանը կրում է ջինսե տաբատ, կապույտ վերնաշապիկ և բաճկոն, ինչպես նաև պարանոցին շարֆ է կապել։
Ընդ որում, դերասանի երկրպագուները նշել են, որ կենդանի լեգենդ Դելոնը հիվանդությունից հետո «շատ է փոխվել և նույնիսկ դժվարացել են ճանաչել նրան»։
Հիշեցնենք, որ դերասանը 2019-ին գլխուղեղի կաթված էր տարել, որն ուղեկցվել է սուր սուբդուրալ հեմատոմայով՝ ներգանգային շրջանում արյունազեղմամբ և արյան կուտակումով:

1
Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old ...
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026



