Քաղաքացիների 29.7%-ն իրենց վստահության քվեն պատրաստ են տալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը
ПОЛИТИКАՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,
Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին ընդառաջ «Բիզնես-Դիալոգ» ՓԲԸ-ն ընտրության իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շրջանում իրականացրել է սոցիոլոգիական ամփոփիչ հարցումներ:
Հարցումն անցկացվել է հետևյալ հարցերի շուրջ՝
1.Ո՞ր կուսակցության նախընտրական քարոզարշավի հավաքներն են եղել ամենատպավորիչը
2.Ո՞ր կուսակցության ծրագրերն են վստահություն ներշնչում
3.Ո՞ր քաղաքական ուժը կարող է իրականացնել երկրի անվտանգության և կայուն զարգացման ծրագրերը
Հարցմանը մասնակցել են 1087 քաղաքացի:Հարցվողներն ընտրվել են պատահականության սկզբունքով: Ամփոփիչ սոցիոլոգիական հարցման արդյունքների ամփոփմամբ առաջատարը մնում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ:
Հարցմանը մասնակցած քաղաքացիներից 29.7% իրենց վստահության քվեն պատրաստ են տալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, որին հաջորդում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը և «Հայաստան» դաշինքը:
1
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
2
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
3
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
4
IDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха
5
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»



