Բայդենը կարծում է, որ Պուտինի հետ հանդիպմանը հասել է իր նպատակներին
МЕЖДУНАРОДНОЕՄիացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում հասել է իր նպատակներին, հայտնում է gazeata.ru լրատվականը։
Բայդենը շեշտել է, որ Մոսկվայի հետ հարաբերությունների բարելավման ուղղությամբ Վաշինգտոնը դեռ շատ անելիքներ ունի, և նշել, որ Պուտինին ասել է, որ ՌԴ-ն չպետք է թելադրի խաղի կանոններն աշխարհում։
Նա հանդիպումը որակել է դրական՝ նշելով, որ Վաշինգտոնն այժմ Մոսկվայի հետ հարաբերությունների կառուցման հիմք ունի։
Հիշեցնենք, որ հունիսի 16-ին Ժնևի «Լա Գրանժ» վիլլայում տեղի էր ունեցել Միացյալ Նահանգների և Ռուսաստանի Դաշնության նախագահներ Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որը բաղկացած էր նեղ և ընդլայնված կազմերով հանդիպումներից և ընդհանուր առմամբ տևել է 4,5 ժամ։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



