Ողբերգական ելքով վթար՝ Երևան-Ոսկետափ ավտոճանապարհին
ОБЩЕСТВОՀունիսի 15-ին, ժամը 01։47-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Ոսկետափ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 43-րդ կմ-ին՝ Ոսկետափ գյուղի վարչական տարածքում, «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Ս․, ծնված 1978 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:
Փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացման ճանապարհին մահացել է:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
1
Чем Армении грозит прекращение членства в ЕАЭС?
2
В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащие
3
«Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео)
4
Пашинян анонсировал для Армении эпохальные события
5
Но если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»



