Բայդենը «կոշտ ազդակ» կփոխանցի Պուտինին. NBC
МЕЖДУНАРОДНОЕՉորեքշաբթի Պուտինի հետ նախատեսված հանդիպման ժամանակ Սպիտակ տան առանցքային նպատակն է «կոշտ ազդակ» փոխանցել Ռուսաստանի առաջնորդին: Այդ մասին գրում է NBC News-ը՝ հղում անելով լավատեղյակ աղբյուրին:
Բայդենը մտադիր է հասկացնել Պուտինին, որ Ռուսաստանը չպետք է ակնկալի նույն բարեկամական հարաբերությունները, ինչպես ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք էր, պնդում է հեռուստաալիքի զրուցակիցը: Վլադիմիր Պուտինն ու Ջո Բայդենը հանդիպելու են հունիսի 16-ին: Գագաթաժողովը կներառի աշխատանքային քննարկում եւ եւս մեկ հանդիպում պակաս խոշոր ձեւաչափով: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ժնեւում բանակցություններից հետո երկու երկրների առաջնորդները առանձին մամուլի ասուլիսներ կանցկացնեն: Սպիտակ տանը հայտարարել են, որ այդպիսի ձեւաչափը համարում են «առավել համապատասխան»:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



