Ողջունում եմ Ադրբեջանի և Հայաստանի զուգահեռ մարդասիրական ժեստերը. ԵԽ նախագահ
МЕЖДУНАРОДНОЕԵվրոպական խորհրդի նախագահ Չարլզ Միշելը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև գերիների և ականապատ դաշտերի քարտեզների փոխանակումը:
«Ողջունում եմ Ադրբեջանի և Հայաստանի զուգահեռ մարդասիրական ժեստերը» - գրել է նա Twitter-ում:
Նա նշել է, որ սա Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի առաջին քայլն է վստահության վերականգնման ուղղությամբ:
«ԵՄ-ն աջակցել է այս գործընթացին և կշարունակի առաջարկել աջակցություն առաջընթացն ուժեղացնելու համար»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 15 հայ գերու՝ Աղդամի շրջանում ականապատ դաշտերի քարտեզի դիմաց:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



