Ереван, 02.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Եկե՛ք բարեԳործենք․ «Մի դրամի ուժը» մեկ տարեկան է

ОБЩЕСТВО

Արդեն մեկ տարի IDBank-ն ու Իդրամը Idram&IDBank հավելվածով, ընկերությունների տերմինալներով և վեբ հարթակներով կատարված յուրաքանչյուր վճարման դիմաց 1 դրամ փոխանցում են նախաձեռնությանը։ Այս ընթացքում «Մի դրամի ուժի» շահառու է դարձել 5 հիմնադրամ, և նրանց փոխանցվել է ավելի քան 27 մլն ՀՀ դրամ գումար։ Նախաձեռնության վերջին ծրագրի շահառուն «ՎԻՎԱ – Բժիշկներն ու կամավորները՝ Հայաստանին»  հիմնադրամն էր, որին փոխանցվել է 8․648․000 ՀՀ դրամ։ 

«Արմենիա Մարիոթ» հյուրանոցում համատեղվել է բարեգործական երկու իրադարձություն․ IDBank-ը 1 մլն ՀՀ դրամ է փոխանցել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի և «Մեգերյան կարպետ» ընկերության համատեղ «Կապի’ր, որ․․․» նախաձեռնությանը, ինչպես նաև հայտարարվել է «Մի դրամի ուժը» նախաձեռնության հաջորդ շահառուն։

1 մլն նվիրաբերության շրջանակում Բանկի և Իդրամի աշխատակիցները 1000 կապ են ավելացրել Արևագորգին։ IDBank-ն, ի դեպ,  առաջին կազմակերպությունն է, որ միացել է նախաձեռնությանը՝ հնարավորություն տալով #բարեԳործել ոչ միայն իր աշխատակիցներին, այլ նաև «Մի դրամի ուժը» նախաձեռնության շահառուներին։ Միջոցառմանը ներկա էին «ՎԻՎԱ» հիմնադրամի տնօրեն Տատյանա Հովհաննիսյանը, Զինվորի տան և «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի շահառու, պատերազմի մասնակից, առաջին կարգի հաշմանդամ Հենրիկ Նիկողոսյանը և նախաձեռնության այլ ընկերներ։ Իսկ  «Մի դրամի ուժի» հունիս և հուլիս ամիսների «մի դրամների» ողջ գումարն ուղղվելու է կրկին «Զինծառայողների ապահովագրության» հի

Բանկի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի խոսքով՝ «Մի դրամի ուժը» 2020-ի լավագույն նախաձեռնությունն էր։ «Մեկնարկեցինք բավականին դժվար ժամանակաշրջանում, ու ինձ համար հատկապես ոգևորիչ է մեր հաճախորդների արձագանքը, երբ նրանք նպատակային կերպով վճարումները կատարում են Idram&IDBank հավելվածով կամ մեր մյուս հարթակներով, որպեսզի ավելի շատ գումար փոխանցվի այս կամ այն շահառուին, ուշադրությամբ հետևում են, թե որքան է իրենց անձնական ներդրումը «Մի դրամի ուժի» շրջանակում»,- ասել է Մհեր Աբրահամյանն ու հավելել, որ Բանկը շարունակում է հանդես գալ նաև այլ նախաձեռնություններով, որի վառ օրինակը Արևագորգը գործելն է․ «Մեծ ոգևորությամբ ենք միացել ծրագրին և հուսով ենք, որ մեր օրինակը վարակիչ կդառնա նաև այլ կազմակերպությունների համար․ թող այցելեն թիմերով, որպեսզի հնարավորինս կարճ ժամանակահատվածում ավարտին հասցնենք գորգն ու օգտակար լինենք մեր հայրենիքի պաշտպաններին» - եզրափակել է IDBank-ի Վարչության նախագահը։ 

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի փոխտնօրեն Տաթևիկ Յաղջյանը նշել է, որ նման միջոցառումները շատ կարևոր են, քանի որ հնարավորություն են տալիս լինել մեր զինվորների կողքին ու նրանց ապագան ավելի ապահով դարձնել

Իդրամի տնօրեն Արսեն Քդենյանը ուրախությամբ է նշում, որ գնալով ավելի ու ավելի շատ հաճախորդներ են նախընտրում վճարումները կատարել Idram&IDBank հավելվածով։ «Մեր հաճախորդների շնորհիվ մենք ամեն ամիս ավելի շատ գումար ենք տրամադրում «Մի դրամի ուժը» ծրագրի շահառուներին։ Ինչպես գիտեք՝ ավելի քան 27 մլն դրամ ենք փոխանցել այս մեկ տարվա ընթացքում, և հավատացնում եմ Ձեզ, որ աճի միտումը չի դանդաղում․ մեր բարի կամքի դեսպանների շնորհիվ դեռ էլի շատ մեծ գործեր ենք իրականություն դարձնելու, որովհետև ամեն ինչ սկսվում է մի դրամից»,- ասել է Արսեն Քդենյանը։      

«ՎԻՎԱ» բարեգործական միավորման տնօրեն Տատյանա Հովհաննիսյանի խոսքով՝ «Մի դրամի ուժը» նախագիծը սոցիալական պատասխանատվություն ունեցող բիզնեսի վառ օրինակ է։ «Հայաստանում նման այլ պրոյեկտ ես չգիտեմ, երբ մարդիկ բյուջեն գովազդին ուղղելու փոխարեն այն ուղղում են բարեգործությանը։ Սա առաջին հիմնադրամը չէ, որին օգնում են IDBank-ն ու Իդրամը։ Երեք ամսվա ընթացքում մեզ փոխանցված գումարով Հայաստանից պրոթեզավորման մասնագետը կմեկնի Գերմանիա վերապատրաստվելու և հետագայում Զինվորի տանը աշխատելու համար։ Ստացվում է, որ անգամ մեկ ծրագրի շրջանակում «Մի դրամի ուժը» օգնում է միաժամանակ մի քանի կազմակերպությունների, որոնք Հայաստանի համար կենսական նշանակության խնդիրներ են լուծում, և դա հրաշալի է», - նշել է Տատյանա Հովհաննիսյանը։

ԲարեԳործել կարող են բոլորը․ շարունակե՛ք վճարել Idram&IDBank հավելվածով և դարձե՛ք «Մի դրամի ուժը» նախաձեռնության բարի կամքի դեսպան։ Իսկ եթե Արևագորգը գործելու համար ևս վճարեք «Մարիոթ» հյուրանոցում տեղադրված Իդրամի QR-կոդի միջոցով, ապա միանգամից երկու բարի գործի մասնակիցը կդառնաք։

Ամեն ինչ սկսվում է մի դրամից և մի հանգույցից։

#Արևագորգ

#բարեԳործիր

#ամեն_ինչ_սկսվում_է_մի_դրամից

#Մի_դրամի_ուժը

#IDBank

#Idram_payment_System

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

 

Юнибанк запустил мгновенные переводы по номеру телефона Idram Junior — партнер первого в регионе полнометражного AI-анимационного фильма «Мгер Младший»Почему Пашинян не обратился в ОДКБ? «Паст»Аварайр на большом экране: в июле выйдет масштабный фильм о подвиге Вардана Мамиконяна Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»Реальность иная։ у власти нет шансов на воспроизводство: «Паст»Песков сообщил, что обсуждали Путин и Пашинян«Юниспорт» — чемпион Высшей лиги Армении по футзалуЧем Армении грозит прекращение членства в ЕАЭС? Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня защиты детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по Бейруту30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащие