Յուրա Մովսիսյանի գոլի արժեքը 550 հազար եվրո է
СПОРТSovsport-ը կազմել է Ռուսաստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստների տասնյակը «տրանսֆերային արժեք - որակ» հարաբերակցությամբ՝ հաշվարկելով նրանց խփած յուրաքանչյուր գոլի գինը (տարեկան աշխատավարձը բաժանած 2015-ի ակումբների կազմում խփած գոլերի քանակով): Յուրօրինակ վարկանիշային աղյուսակում ընդգրկվել են տարեկան առնվազն 1.5 միլիոն եվրո ստացող խաղացողները:
9-րդ տեղում է Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, որը 2015-ին մոսկովյան թիմում խփել է 4 գոլ: 28-ամյա ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը 2.2 միլիոն եվրո: Ստածվում է, որ նրա խփած յուրաքանչյուր գոլի արժեքը 550 հազար եվրո է:
Ամենաարդյունավետը Մովսիսյանի ակումբակից, հոլանդացի Կուինսի Պրոմեսն է, որը ստանում է տարեկան 1.8 միլիոն եվրո եւ խփել է 18 գոլ:
1
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
2
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
3
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
4
Тайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду?
5
Риторика Баку не приведет к миру․ Аршак Карапетян



