Ереван, 10.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Լիլին ամենաուշացողն ու նյարդայինն է, Մաշան կռվարար, բայց արդարը, Սոնան՝ պարտաճանաչը․ ինչ է կատարվում Women’s club-ի կուլիսներում

ЛАЙФ

Յուրաքանչյուր հեռուստատեսային նախագծի հետնաբեմում առանձին կյանք է․ թիմեր կան, որոնք աչքի են ընկնում համերաշխությամբ, թիմեր կան, որտեղ կյանքն այնքան էլ հաշտ չէ։

Women’s club–ը տարիների ընթացում ոմանք լքեցին, աղջիկների շարքերը նոսրացել են, հիմա բեմում 5-ն են։ Շատերը քննարկում են, որ աղջիկների թիմն առանց կռիվների չի լինի, սակայն թիմի անդամները վստահեցնում են՝ իրենք շատ ընկերասեր են, այլապես նախագիծն այսքան տարի չէր շարունակվի։

Tert.am Life–ը «Հարցախույզ» շարքի շրջանակում եղել է նախագծի հետնաբեմում և պարզել՝ ովքեր են նախագծի ամենահումորով, ամենակռվարար, ամենանյարդային, ամենաբարի անդամները։ Ինչպես ամեն թիմում, այս անգամ էլ գտնվեց մեկը, որը խուսափեց անուններ տալ, դա Զիրոյանն էր։ Մյուսները հստակ տվեցին իրենց բնորոշումները:) Ներկայացնում ենք «Հարցախույզն» ու ֆոտոշարքը:

Պոնչ

Ամենահումորովը․․․ յուրաքանչյուրն ինդիվիդուալ է։ Մեզ մոտ չկա մարդ, որը հումոր չունի։ Մեր խմբում անհնար էր այդպես։ Տոման, Սոնան, Լիլին, Մաշան յուրահատուկ հումորի տեր են։ Լուիզան ունի այնպիսի հումոր, որը միայն իրեն է բնորոշ։ Ես իմ կյանքում այդպիսի երկրորդին չեմ հանդիպել։ Նա ահավոր շատ է ինձ ծիծաղեցնում։ Աղջիկներից առօրյայում ավելի շատ եմ շփվում Տոմայի և Սոնայի հետ։ Իրենք էլ են ահավոր շատ ծիծաղեցնում ինձ։ Զառան պրոֆեսիոնալ հումորիստ է ինձ համար, լրիվ ուրիշ երևույթ է։ Ըստ իս՝ նա ֆունդամենտալ հումորիստ է։

Ամենալուրջ չկա մեր խմբում; Պահի տակ կարող է մեկը լուրջ լինել։

Ամենաբարին ես եմ։

Ամենաուշացողը աղջիկներից Լիլի Մորտոն է, տղաներից Գոռ  Բարսեղյանը։

Ամենապունկտուալը․․․ ես, Սոնան, Զիրոյանը առաջին տեղում ենք։  Երկրորդ տեղում Տոման, Զառան, Մաշան են։ Ում անունը չտվեցի, նույնիսկ երրորդ տեղին չեն հավակնում։

Ամենաընկերասերը բոլորն են։

Ամենախելացին Տոմա  Պետրոսյանն է, որովհետև շատ կարդացած է։ Մաշան էլ։ Բոլորը խելացի են։

Ամենակռվարարը Մաշան է։ Լիլին էլ, պահի տաk, որ «գցում» է, «գցում» է։)

Նկարահանումից առաջ ամենանյարդայինը ես եմ, չնայած դա չեն զգում։ Իսկ ընդհանրապես հանգիստ եմ մարդ եմ։

Մաշա

Ամենահումորովը երևի Զառան է։

Ամենալուրջը երևի ես եմ, այսինքն` չէ, չունենք այդպիսին։

Ամենաբարին բոլորն են։

Ամենաուշացողը Լիլին է։

Ամենապունկտուալը Սոնան է:)

Ամենաընկերասերը բոլորն են։

Ամենախելացին․․․ շատ անհամեստ կլինի, եթե ասեմ ես։) Իրականում բոլորն էլ խելացի են, կարդացած։ Տոման, Սոնան, Լուիզան։ Չէ, բայց բոլորն են խելացի։

Ամենակռվարարը ես եմ։ Բայց ես արդարության համար կռվող եմ։

Նկարահանումից առաջ ամենանյարդայինը երևի Զառան է։

 

Լուիզա Ներսիսյան

Ամենահումորովը Տոման ու Պոնչն են։

Ամենալուրջը Մաշան է։ Մենք «ամենա» չունենք, մեզ մոտ հավասարություն է։)

Ամենաբարին Զառան է։

Ամենաուշացողը Լիլին է։

Ամենապունկտուալը ես եմ:)

Ամենաընկերասերը ես եմ։)

Ամենախելացին Չարենցն է։

Ամենակռվարարը Մաշան է։

Նկարահանումից առաջ ամենանյարդայինը Լիլին է։

Լիլի Մորտո

Ամենահումորովը Տոման է։

Ամենալուրջը Սոնան ու Զառան պիտի «ցելա» գցեն։)

Ամենաբարին ես եմ։ Բոլորն են շատ բարի։

Ամենաուշացողը․․․ (ծիծաղում է, հեղ․), ճիշտն ասած, ես եմ, բայց վերջերս չեմ ուշանում, պարտաճանաչ եմ։

Ամենապունկտուալը Սոնան է:)

Ամենաընկերասերը բոլորն են, որովհետև եթե ընկերասեր չլինեինք, այսօր այսպիսի թիմ չէինք լինի (այդ պահին Պոնչը ծիծաղելով նկատեց, որ Լիլին մի անգամ լքել է նախագիծը, հեղ․)։

Ամենախելացին․․․ իհարկե ես եմ։) Իրականում բոլորս շատ խելացի ենք, որ կարողանում ենք բալանսը պահել, որպեսզի ամեն ինչ շատ ճիշտ առաջ գնա։

Ամենակռվարարը․․․ (Լիլին միանգամից սկսեց իրենից խոսել, հեղ․) ես ոչ թե կռվարար եմ, այլ արդարություն եմ սիրում։ Եթե դա համարվում է կռվարարություն․․․ Ես վիճել, առավել ևս, կռվել չեմ սիրում, բայց սիրում եմ արդարություն։ Ես ամենակռվարար արդարն եմ։ Թող այդպես լինի, եթե իրենք այդպես են ասում։ Ես ձեզ հետո ցույց կտամ։)

Նկարահանումից առաջ ամենանյարդայինը  չեմ կարող ասել՝ ով է, որովհետև գուցե ցույց չի տալիս։ Մենք չգիտենք՝ ում մեջ ինչ է կատարվում»

Զառա

Ամենահումորովը Լուիզան է։

Ամենալուրջը ես եմ։

Ամենաբարին Մաշան է։

Ամենաուշացողը Լիլին է։

Ամենապունկտուալը Սոնան է:)

Ամենաընկերասերը Սոնան է։

Ամենախելացին ես եմ։) Այս բոլոր գծերը բոլորիս մոտ կան, նայած որ ոտքի վրա ենք  արթնացել։

Ամենակռվարարը Մաշան է։

Նկարահանումից առաջ ամենանյարդայինը ես եմ։

 

Սոնա

Ամենահումորովը․․․ ինձ ահավոր ծիծաղեցնում են Պոնչը, Զառան, Լուիզան։

Ամենալուրջը․․․ լինում են օրեր, երբ Զիրոյանն այնքան լուրջ է լինում, որ վախենում ենք նույնիսկ ինչ–որ հարց տալ նրան ։ Լինում է նաև դրա 180 աստիճան հակառակը։ Այդ առումով նա շատ փոփոխական է։

Ամենաբարին․․․ չգիտեմ, իրավիճակներ են եղել, երբ բոլորն էլ իրենց բարությունը դրսևորել են, բայց, երևի, առանձնացնեմ Մաշային, Զառային։

Ամենաուշացողը․․․ Վայ։)  ժամանակին Լիլին էր, բայց հիմա շատ է փոխվել։ Նաև Գոռն է ուշացող։

Ամենապունկտուալը ես եմ:)

Ամենաընկերասերը չեմ ուզում որևէ մեկին առանձնացնել, բոլորն են։

Ամենախելացին․․․ Տոման, Մաշան, Զառան, Չարենցն են։ Բոլորը։

Ամենակռվարարը Մաշան է։

Նկարահանումից առաջ ամենանյարդայինը․․․ Լիլին մեկ–մեկ նյարդայնանում է, որ կարող է օրինակ, մազն իր ուզածով չլինի, դիմահարդարման մեջ մի «ստրելկան» մյուսից երկար լինի։ Պոնչը կարող է նյարդայնանալ, որ չհավաքվենք փորձ անելու։ Բայց միշտ չէ, որ այդպես է։

Տոմա

Ամենահումորովը սցենարիստներն են, սցենարիստների գնդապետը Չարենցն է։

Ամենալուրջը Լիլին է։

Ամենաբարին Արայիկ Գաբաջյանն է։

Ամենաուշացողը․․․ ես եմ։ Բոլորն են ուշացող, բացի Սոնայից։

Ամենապունկտուալը արդեն պարզ է՝ Սոնան:)

Ամենաընկերասերը․․․ չընկերասեր չունենք։

Ամենախելացին․․․ Թինա Կանդելակին է։) Մենք էլ ունենք Թինա, շատ ճիշտ կոստյումներ է որոշում մեզ համար, նա է ամենախելացին։

Ամենակռվարարը․․․ եկեք չասենք կռվարար, ասենք  իմպուլսիվ, Մաշան է։ Նա ցանկացած  տեսակի անարդարություն դիտարկում է հենց որպես անարդարություն, ոչ թե  իրավիճակ։

Նկարահանումից առաջ ամենանյարդայինը․․․ոչ ոք չէ։ Մենակ Լիլին պիտի, անպայման, յուղ քսի ոտքերին։

Զիրոյան

Ամենահումորովը բոլորն են։

Ամենալուրջը չունենք այդպիսին։

Ամենաբարին բոլորն են։

Ամենաուշացողը․․․ չգիտեմ ինչ կասեն մյուսները, բայց ես այդ հարցին չեմ պատասխանի։)

Ամենապունկտուալը Պոնչը, Տոման, Սոնան և ես։ Բոլորը:)

Ամենաընկերասերը բոլորն են։

Ամենախելացին․․․ չենք նստել իրար հետ լուրջ հարցերից խոսել, որ հասկանանք՝ ով է ամենախելացին։

Ամենակռվարարը ես եմ։

Նկարահանումից առաջ ամենանյարդայինը  ես ու բոլորն ենք։

Великая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»Ucom повышает скорость интернета во всех тарифах Unity «След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиИллюзия мира: как саммит в Ереване обнажил стратегический тупик Армении В Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиСаммит хромых уток в Ереване Арагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицЗаявление движения «Нет “Западному Азербайджану”!»: нет разделу Армении Главная повестка выборов: армянская идентичность или интеграцияВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянсаФон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-АрменияКая Каллас прибыла в АзербайджанМинистр иностранных дел: Открытые границы с Турцией послужат интересам АрменииЦентральный банк Армении сохранил ставку рефинансирования на уровне 6,50%Звон в колокол на Лондонской фондовой бирже ознаменовал включение Америабанка в индекс FTSE 100 в составе группы LFG