15 համարի ավտոբուսը դադարել է սպասարկել Ղուկասավանը. գյուղացիները բողոքում են
ОБЩЕСТВОԱրարատի մարզի Ղուկասավան գյուղի բնակիչները Երեւան հասնելու համար ստիպված են լինում երկար ժամանակ կանգառում սպասել Մասիս-Երեւան երթուղին սպասարկող 456 համարի հնամաշ ավտոբուսին, որը 40 րոպեն մեկ է աշխատում: Նման իրավիճակ է առաջացել այն բանից հետո, երբ 15 համարի ավտոբուսը դադարել է սպասարկել գյուղը:
«Ուսանողների, աշխատողների համար մեծ խնդիր է: Այդ ավտոբուսը Մասիսից գալիս, գնում է Մալաթիա, հին ավտոուսներ են, քառասուն րոպեն մեկ են աշխատում: Գյուղացիները դժգոհում են»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ղուկասավանի գյուղապետ Արա Վարդանյանը:
Արա Վարդանյանը պատմեց, որ հինգ տարի 15 համարի երթուղին սպասարկել է Ղուկասավանը, որոշ ժամանակ անց երթուղին փակվել է: Հանրաքվեից երկու շաբաթ առաջ նորից սկսել է սպասարկել, հանրաքվեից մեկ շաբաթ անց՝ դադարել:
«Դիմել ենք քաղաքապետարան, իմացել ենք, որ գիծը չի արդարացնում: Գծատերը ասում է՝ իրենք անգամ վարորդներին առաջարկել են առանց օգուտի աշխատել, մենակ էդ ավելորդ սայլարկայի փողը տան, բայց չեն համաձայնվել, որովետեւ չի արդարացնում»,- ասաց գյուղապետը` նշելով, որ գյուղի բնակիչները վրդովված են ու ցանկանում են իրենց բողոքը հայտնել պատկան մարմիններին:



